ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ բուհերի 25 ուսանող կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենա. ստորագրվել է հուշագիր

Մայիսի 13, 2024
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԱՄԻՕ բանկի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ, բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը:

Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում կրթական բարեփոխումների ակտիվ փուլում կարևորել է համագործակցությունը նաև մասնավորի հետ՝ նշելով, որ ստորագրված հուշագիրը ՀՀ պետական քաղաքականության համատեքստում է. «Կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումը պետության առաջընթացի առաջնային գործոններ են, և շատ կարևոր է, որ մասնավոր հատվածը ևս ներդրում է կատարում այս ոլորտում՝ համահունչ պետական քաղաքականությանը: Հույս ունենք՝ ձեր օրինակը կլինի վարակիչ այլ տնտեսվարողների համար ևս»:

ԱՄԻՕ բանկի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել, որ սա փոքր քայլ է՝ ընդլայնելու և զարգացնելու համագործակցային հետագա քայլերը: «Սա ներդրում է հանուն ապագայի, որի տերն այսօրվա ուսանողներն են»,- ասել է Ազամատ Խակույը:

Հուշագրի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթաթոշակ: Նպատակն է մարդկային կապիտալի զարգացումը, կրթական ծառայությունների մատչելիության ու հասանելիության բարձրացումը, սոցիալապես անապահով խմբերի բարձր առաջադիմությամբ ուսանողների խրախուսումը և այլն: Կրթաթոշակ տրամադրելու նպատակով կհայտարարվի ուսանողների ընտրության մրցույթ: Կրթաթոշակի արժանացած ուսանողների համար կստեղծվի ԱՄԻՕ բանկում աշխատելու հնարավորություն՝ ամրապնդելով կրթություն-աշխատաշուկա կապը՝ պետություն–մասնավոր հատված համագործակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)