ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը

Մայիսի 14, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնել է Ճապոնիա` մասնակցելու մարզաձևի աշխարհի 2024 թվականի առաջնությանը:

Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել պարաաթլետներ Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում վարժություն, F55 դասակարգմամբ խումբ) և Սմբատ Կարապետյանը (սայլակավազք 100մ, T54 դասակարգմամբ խումբ)։

Սարգիս Ստեփանյանի մրցելույթը նախատեսված է մայիսի 17-ին, իսկ Սմբատ Կարապետյանինը՝ մայիսի 23-ին:

Թիմն աշխարհի առաջնությունում հանդես կգա ավագ մարզիչ Հովհաննես Գևորգյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մարզիչ Գևորգ Ստեփանյանը:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը 12 մլն 500 հազար դրամ հավելյալ աջակցություն էր տրամադրել Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշի ձեռքբերման, ինչպես նաև խաղերին հայ մարզիկների նախապատրաստման համար:

Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովել Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը նաև հունիսին Շվեյցարիայում կայանալիք պարաաթլետիկայի աշխարհի գավաթի խաղարկությանը, ինչպես նաև պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթին:

Նշված մրցաշարերի արդյունքներով, ուղեգրեր ձեռքբերելու դեպքում, կապահովվի ՀՀ ներկայացուցիչների մասնակցությունն ամառային Պարալիմպիկ խաղերին, որոնք կանցկացվեն 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն