ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ

Մայիսի 15, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն ընթացիկ մշտադիտարկման շրջանակում այցելել են մի շարք հուշարձաններ` դրանց ներկա վիճակն ուսումնասիրելու, ընթացող պեղումների, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։

Երևանի Շախմատի տուն այցի արդյունքում պարզվել է, որ արտաքին պատերի երեսպատի շարվածքներում առկա են պոկված, ճաքած, կոտրված, տեղաշարժված սալեր, քարաթափման դեպքեր և վտանգներ, տանիքի պարագծային հատվածներում նկատելի են ջրաթափանցումներ, ստորգետնյա օգտագործվող տարածքների հատվածներում առկա են խոնավության ներթափանցումներ և այլն: Ըստ այդմ՝ կառույցի տեխնիկական վիճակի և սեյսմիկ հետազոտություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Այնուհետ կիրականացվի նախագծային առաջարկ, որի հաստատումից հետո կկատարվեն համապատասխան շինարարական աշխատանքներ:

Մասնագիտական խումբն այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցի՝ նախորդ տարի մեկնարկած վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Տեղում քննարկվել է ամրակայման հետ կապված նախագծային նոր լուծումների անհրաժեշտությունը:

Ընթացիկ տարում նախատեսվում է Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վաղ բրոնզե դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի վերականգնման և ամրակայման աշխատանքների մեկնարկը: Փորձագետները վերականգնման աշխատանքներից առաջ ուսումնասիրել են հուշարձանի և պատաշարերի ներկա վիճակը։ Վերականգնման աշխատանքները կսկսվեն հեղինակային հսկողության պայմանագրի կնքումից հետո։

Աշխատանքային խումբն այցելել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի Չեսար Օրբելյանի պալատ (Չեսարի դարպաս) և հարակից եկեղեցի, որտեղ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին տրված դրամաշնորհի շրջանակում ընթանում են հուշարձանի պեղման աշխատանքները։ Պեղումներին զուգահեռ իրականացվում են նախարարության կողմից 2023 թվականին պատվիրված նույն հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Այցի ընթացքում համայնքի ղեկավարի և պեղվող հատվածների հարևանությամբ ապրող բնակիչների հետ քննարկվել են ընթացիկ խնդիրները, մասնավորապես՝ եկեղեցու պեղումները շարունակելու համար համայնքային ճանապարհի մի հատվածի տեղափոխումը, բնակիչներից մեկի տնամերձ հողամասը հանրության գերակա շահ ճանաչելու և հուշարձանին վերադարձնելու հարցը։ Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում խոչընդոտները կվերացվեն։

Վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով մասնագիտական խումբն այցելել է Վայոց ձորի Արատեսի վանական համալիր: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, եկեղեցիներից և գավիթներից (X-XIII դդ.): Ներկայում հուշարձանը գտնվում է կիսավեր վիճակում, թաղը փլուզվել է, կամարների մեծածավալ քարերը շրջվել են իրենց առանցքի շուրջ և ոչնչացման եզրին են: Մասնագիտական խումբը տեղում իրականացված չափումների արդյունքում ժամանակավոր լուծում է առաջարկել թաղի մասնակի պահպանման նպատակով: Քննարկվել է հուշարձանի վերականգնման աշխատանքը միջնաժամկետ ծախսային ծրագրում առաջիկա տարիներին ներառելու հարցը։

Այցի վերջին հուշարձանը Վայոց ձորի Զորաց եկեղեցին էր (XIV դդ.): Այստեղ բարերարի միջոցներով նախատեսվում են տանիքածածկերի նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել են նախարարության հետ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)