Ամփոփվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծը, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում:
Ծրագրին մասնակցել են Սպիտակի քաղաքային և Աչաջուրի համայնքային գրադարանների մանուկ և պատանի ընթերցողները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:
Մարտի 27-ին Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանում, իսկ մարտի 29-ին՝ Տավուշի մարզի Աչաջուրի մշակույթի տանը մեկնարկել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» նախագիծը: Այն անցկացվել է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» խորագրի ներքո: Ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Սպիտակի քաղաքային և Աչաջուրի համայնքային գրադարաններին նվիրաբերվել է 400 անուն նորատիպ մանկապատանեկան գրքեր, որոնք տեղադրվել են գրադարանի նորաբաց ընթերցանության անկյուններում:
Աապրիլի 25-28-ն Աչաջուրի մշակույթի տանը, իսկ մայիսի 2-5-ը՝ Սպիտակի քաղաքային գրադարանում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն իրականացրել են «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը: Գրադարանների մանուկ ու պատանի ընթերցողների համար անցկացվել են տարբեր երկրների մշակութային ժառանգության և դրանց պահպանության կարևորությունն ընդգծող միջոցառումներ, եվրոպական մանկապատանեկան գրքերի ընթերցումներ, թեմատիկ քննարկումներ, ինտերակտիվ վիկտորինաներ, որոնց միջոցով ամրապնդվել են ծրագրի շրջանակում ստացած գիտելիքները: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենագործ, բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը ծրագրի մասնակից երեխաների համար անցկացրել է նկարչության վարպետության դասեր: Սոնա Բանոյանի օգնությամբ երեխաները նկարչական արվեստի աշխարհում իրենց քայլերն են արել, սովորել նկարչության հիմունքները, նոր հմտություններ ձեռք բերել, յուրացրել նկարչական խառը տեխնիկայի նրբությունները, զարգացրել ստեղծագործական միտքն ու կարողությունները՝ արտահայտելով իրենց գաղափարներն ու զգացմունքները:
Մայիսի 15-ին տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի ամփոփումն ու փակման արարողությունը: Միջոցառման շրջանակում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Սպիտակի և Աչաջուրի գրադարանների՝ ծրագրի մասնակից երեխաների նկարչական աշխատանքները: Ցուցադրությանը ներկայացված էին ճամբարի օրերին նկարչության դասընթացի շրջանակում երեխաների ստեղծած դիմանկարներ: Որպես ոգեշնչման աղբյուր՝ երեխաներն ընտրել էին իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի և եվրոպական այլ նկարիչների հայտնի կտավները, որտեղ պատկերված էին նաև հայկական մանրանկարչության զարդանախշեր:
Ծրագրի ամփոփման և փակման արարողության ընթացքում ցուցադրվել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագծի հայտը ներկայացնող տեսահոլովակը, ինչպես նաև ծրագրի ընթացքի մասին պատմող՝ գրադարանի կողմից պատրաստված ֆիլմը: Այնուհետև երեխաները հանդես են եկել վոկալ կատարումներով: Ծրագրի շրջանակում երեխաները շրջայց կկատարեն Երևանի մշակութային վայրերում:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության և նախաձեռնության՝ լավագույնս իրականացման համար: Նրա խոսքով՝ ծրագիրը հրաշալի հնարավորություն էր մարզերի երեխաների համար հաղորդակցվելու եվրոպական մշակութային ժառանգությանը. «Վարպետության դասերի ընթացքում երեխաները նոր ու հետաքրքիր էջեր բացահայտեցին եվրոպական, հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ, առնչվեցին մշակույթների երկխոսությանը, կրթամշակութային ծրագրերի միջոցով գիտելիքներ ձեռք բերեցին, հետաքրքիր և անմոռանալի օրեր անցկացրեցին իրար հետ: Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակում Սպիտակի և Աչաջուրի գրադարանները համալրվեցին նորատիպ մանկապատանեկան գրքերով, ինչը նոր խթան կհանդիսանա ընթերցանության համար: Այս գրադարանների հետ սա մեր երրորդ խոշոր ծրագիրն էր՝ արձանագրված կարևոր ձեռքբերումներով՝ տեխնիկական, գույքային, գրքային համալրումներով: Գրադարանների ղեկավարների և երեխաների ոգևորությունը մշտապես փոխանցվում է մեզ այն հանձնառությամբ, որ մենք շարունակական դարձնենք աշխատանքներն ու համագործակցությունն այդ գրադարանների հետ»:
Ծրագրի փակման արարողության շրջանակում Ռուզան Տոնոյանը շնորհակալագրեր է հանձնել ծրագրի կազմակերպիչներին, իրականացնողներին և մասնակից երեխաներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ