ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կամավորի ներառական դպրոց». անցկացվում են տարբեր միջոցառումներ

Մայիսի 17, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թվականի մայիսից իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը:

Ծրագիրը մեկնարկել է մայիսի 6-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ մայիսի 13-22-ն այն կիրականացվի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:

Վերոնշյալ 2 միջոցառումներին մասնակցել է շուրջ 60 կամավոր:

«Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը նախատեսված է մշակույթի ոլորտում կամավորական գործունեություն ու կամավոր աշխատանք իրականացնող անձանց համար: Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ և հմտություններ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու համար:

Ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-մշակութային կյանքում լիարժեք ներգրավվածության ապահովմանը կամավորների միջոցով:

Ծրագրի շրջանակում ներառական ոլորտի առաջատար մասնագետների ներգրավմամբ կազմակերպվում են դասընթացներ, վարպետության դասեր, այլ նպատակային միջոցառումներ: Իրականացվում են հանդիպումներ Հայաստանում գործող մի շարք ներառական փառատոների, ծրագրերի ղեկավարների և հաշմանդամություն ունեցող արվեստագետների հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն