Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը։ Նիստին քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, ինչպես նաև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված 32 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերը։
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանների թիվը համալրվել է տասով։ Դրանք են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ ստացած Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 25 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Նալբանդյան 3 հասցեի բնակելի շենքը (1952 թ.), Նալբանդյան 5 հասցեի վարչական շենքը (1930-ական թթ.), Նալբանդյան 7-9 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Մոսկովյան 11 վարչական շենքը (1946-1950 թթ.): Նշված շենքերը արժևորվել են որպես նորագույն ժամանակաշրջանի պատմագեղարվեստական, ճարտարապետական որակները փաստող և ճարտարապետական առանձնահատկությունները, ոճը, տիպը բնութագրող կառույցներ։ ՀՀ Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ Զառ գյուղի «Ավերակ» գյուղատեղիի (պետ․ ցուցիչ՝ 6․27․30) տարածքում գտնվող Գերեզմանոց (միջնադար) և Գերեզմանոց (ուշ միջնադար) օբյեկտները ստացել են նշյալ գյուղատեղիի՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։
Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բրոնզերկաթեդարյան ժայռանկարը և ժայռապատկերները, Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոց-բնակատեղի Շամիրամի բերդը: ՀՀ ԳԱԱ ՀԱԻ արշավախումբը 2023 թ. ամրոց-բնակատեղիի տարածքում իրականացրել է հնագիտական ուսումնասիրություններ։ Պեղումներից հայտնաբերվել են ռազմական, պերճանքի և կենցաղային նշանակության առարկաներ: Գտածոների մեջ առանձնանում են նեոլիթյան քարե գործիքները, ուշ բրոնզ-երկաթեդարյան վանակատից նետասլաքները, երկաթից նիզակի ծայրը, տարբեր քարերից, երկաթից ու բրոնզից զարդարանքի առարկաները, գլանաձև կնիքը (հավանաբար Ք.ա. V դ.), Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամը: Գտնվել են նաև ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան, անտիկ ժամանակաշրջանի, միջնադարի տարբեր փուլերին վերաբերող խեցեղենի բեկորներ: Միջին դարերին են վերաբերում նաև հիմնական կառույցները, որոնք ուշ միջնադարում ենթարկվել են որոշ փոփոխությունների: Պեղումների արդյունքում փաստագրվել է ամրոց-բնակատեղիի հիմնադրման և օգտագործման 4 փուլ՝ նեոլիթյան (I փուլ), ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան (II փուլ), անտիկ (III փուլ) և միջնադարյան (IV փուլ), հստակեցվել են ամրոցի սահմանները։ Ըստ պեղումների արդյունքների՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղափոխել Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վայրը՝ նախապես որոշված գագաթից դեպի ավելի քան 260 մ հեռավորության վրա գտնվող հարակից բլուր, որը, ըստ հնագիտական ուսումնասիրությունների, զուրկ է հնագիտական շերտերից և դուրս է ամրոցի տարածքից։ Նախարարությունը թույլտվություն է տվել իրականացնելու հարակից բլրի գեոդեզիա և երկրաբանական ուսումնասիրություններ՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Հիմնադրամը տեղեկացվել է, որ նախագիծը բոլոր փուլերում անհրաժեշտ է համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։
Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակատեղի «Հին շիրակավան» (մ.թ.ա. 2-1-ին հազ․, պետ․ ցուցիչ՝ 7.90.2), ամրոց (մ.թ.ա. 1-ին հազ․ 1-ին կես, պետ․ ցուցիչ՝ 7.90.2.1), դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ․, պետ․ ցուցիչ՝ 7.90.2.2), Լոռու մարզի Օձուն գյուղի վանական համալիր հոռոմայրի Սբ․ Նշան՝ ստորին հուշարձանախումբ, X-XIII դդ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.10) և վանական համալիր Հոռոմայրի Սբ․ Նշան՝ վերին հուշարձանախումբ, X-XIII դդ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.11) և 29 այլ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը։ Ընդունելի համարված 31 նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից: Իսկ Լոռու մարզի Օձուն գյուղի Եկեղեցի (Օձունի տաճար, Սբ․ Հովհաննես եկեղեցի, խաչգունդ վանք), VI դ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.5) հուշարձանի պահպանական գոտիների նախագիծն ուղարկվել է լրամշակման՝ համաձայն հանձնաժողովի դիտողությունների։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ