Թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել զեկույցով, ինչպես նաև վարել է խորհրդաժողովի հերթական սեկցիան՝ «Մախթումկուլի Ֆրագի և համաշխարհային մշակույթ» թեմայով:
ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին և կարևորելով թուրքմենական նոր գրականության հիմնադիր Մախթումկուլի Ֆրագիի գրական ժառանգությունը, ընդգծել է՝ որպես մշակութային տեղեկատվության անփոխարինելի աղբյուր՝ գրականությունն ընդգրկում է տարբեր հասարակությունների, ավանդույթների և արժեքների համադրությունը:
«Գրականությունն արժեքավոր հնարավորություններ է տալիս ուսումնասիրելու ազգերի ավանդույթները, հավատալիքներն ու փորձառությունները` դրանք փոխանցելով սերունդներին: Ֆրագիի պոեզիան թուրքմեն ժողովրդի մարտահրավերների, հավակնոտ երազանքների և հաղթանակների մանիֆեստն է։ Մենք՝ հայերս, ծանոթ ենք նրա արժեքավոր ստեղծագործություններին 1950-ական թվականներից և կարողացել ենք բազմաթիվ զուգահեռներ անցկացնել նույն շրջանի հայ գրականության ժառանգության հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ այս համատեքստում ընդգծելով Սայաթ-Նովայի հարուստ ու գեղեցիկ գրական ժառանգությունը։
«Այդ ժառանգությունը մեզ՝ հայերիս համար երաժշտական-բանաստեղծական ուղեցույց է այնպես, ինչպես Ֆրագիի ստեղծագործությունները թուրքմեն ժողովրդի համար։ Մախթումկուլիի ժամանակակից, նշանավոր հայ գրող Սայաթ-Նովան, որը ստեղծագործում էր մի շարք լեզուներով, նույնպես մեծ հարգանք ու սեր է վայելել ոչ միայն իր հայրենիքում, այլև ամբողջ աշխարհում»,-շեշտել է ԿԳՄՍ նախարարը։
Նրա խոսքով` գրական լեզվի վերագնահատումը, փոխակերպումը և զարգացումը Ֆրագիի նշանակալի ներդրումն է իր ժողովրդի մշակույթում, որով նա թուրքմենական բանաստեղծական լեզուն ավելի հասկանալի է դարձրել ընթերցողին։ ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ նմանօրինակ խորհրդաժողովները կարող են դիտվել որպես գրականությունը համաշխարհային ժառանգության մաս դարձնելու առաքելության ըմբռնման:
Ժաննա Անդրեասյանը նաև շնորհակալություն է հայտնել բարեկամ Թուրքմենստանի կառավարությանը՝ միջոցառման հրավերի, ինչպես նաև արդյունավետ քննարկումների համար։
Հիշեցնենք՝ խորհրդաժողովին մասնակցում են տարբեր պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական հանրույթի ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ