ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

Մայիսի 22, 2024
Պաշտոնական

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի լիագումար նիստում այսօր՝ մայիսի 22-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ առաջին ընթերցումից հետո խմբագրվել են որոշ հասկացություններ: Նախարարի տեղակալը նաև նշել է, որ Կառավարության առաջարկությամբ ներդրվել է կրտսեր մասնագետ ձևակերպումը` որպես նախնական մասնագիտական կրթության որակավորման տարբերակ:

«Խմբագրվել են մի շարք հասկացություններ, մասնավորապես «կրթաթոշակ» հասկացությունը, որը հնարավորություն է տալիս ներառելու «ուսանողական նպաստ», «ուսանողական կրթաթոշակ», «պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչ» և «փոխհատուցում» հասկացությունները: Ունենալու ենք մեկ ընդհանրական հասկացություն, որը կնկարագրի, թե ինչ է իրենից ներկայացնում պետության կողմից տրվող աջակցությունը ՄԿՈՒ համակարգում սովորող ուսանողներին»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ հստակեցվել են մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները: Մեկ այլ լրամշակմամբ էլ հստակեցվել են մասնագիտական կրթական ծրագրերի մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերը և դրանց յուրաքանչյուրի շրջանակային նկարագրերը սահմանելու, ինչպես նաև դրանք փորձարկելու, գնահատելու և հաստատելու հետ կապված մեխանիզմները։

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների առաջարկով՝ ՄԿՈՒ կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորման նախատեսված պահանջներում «սպորտային տարածքի առկայության» պահանջին հավասարեցվել է «դրա օգտագործման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը», ինչպես նաև՝ «հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող մանկավարժական աշխատողների ընդհանուր թիվը» նվազեցվել է առնվազն 30%-ի (նախկին 50-ի փոխարեն)։ Փոփոխության նպատակը համագործակցության և ներդրումային հավանականությունները մեծացնելն է:

«Խմբագրվել են միջին մասնագիտական ուումնական հաստատոթյունների ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրում հասկացությունները, հավատարմագրմանը վերաբերող հոդվածները. նախագծում տրվել են գործընթացների ընդհանուր շրջանակը և կառավարության կողմից ճանաչված կառույցները, որոնք իրավասու են լինելու իրականացնել գնահատում և հավատարմագրում:

Մեծածավալ աշխատանքներ են տարվել աշխատանքի վրա հիմնված ուսուցման և հատկապես դուալ կրթության կարգավորումների ուղղությամբ՝ մանրամասնելով ԱՀՈՒ շրջանակում գործնական աշխատանքային ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները՝ թիրախավորելով դրա շրջանակում առաջացող աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկությունները»,- ասել է նախարարի տեղակալն ու ընդգծել՝ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հիմնական էությունն այն է, որ ստեղծվեն օրենսդրական մեխանիզմներ աշխատանքի վրա հիմնված ուսուցման շրջանակում անչափահասին աշխատանքի մեջ ներգրավելու համար, ինչը կրթության կազմակերպման այս ձևի առանձնահատկությունն է:

Այս մոդելը, ըստ փոխնախարարի, կրթական վերջնարդյունքների ապահովման արդյունավետ ճանապարհն է, բայց նաև շատ կարևոր է, որ ապահովված լինեն սովորողների առողջության, անվտանգության և պաշտպանության անհրաժեշտ կառուցակարգեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ խմբագրվել են ՄՈՒՀ-ի տնօրենի լիազորությունների, նշանակման, լիազորությունների դադարեցման, հավաստագրի տրամադրման և կասեցման հիմքերը և ժամկետները, որի նպատակն է գործընթացները դարձնել կանոնակարգված. «Հատկապես պետք է ընդգծել, որ մասնագիտական ուսումնական հաստատություններին քաղաքական գործընթացների մեջ ներգրավումից զերծ պահելու նպատակով նախագծի 26-րդ հոդվածում ավելացվել է նոր՝ 7-րդ մաս, որը ՄՈՒՀ-ի տնօրենին պարտավորեցնում է իր պաշտոնավարման ընթացքում դրսևորել քաղաքական զսպվածություն»,- շեշտել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ ըստ ոլորտային առանձնահատկությունների հաշվառման և տրամաբանական հաջորդականության՝ վերադասավորվել են կառավարության և լիազոր մարմինների իրավասությունները, իսկ ՄԿՈՒ կառավարման համակարգի մարմինների մեջ ընդգրկվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ հաշվի առնելով տեղային նշանակության զարգացումներում նրանց անմիջական պատասխանատվության և ՄԿՈՒ ոլորտում ևս շահառու լինելու հանգամանքը։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանն էլ տեղեկացրել է՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել հանրային լսումներ:

Օրենքի նախագծի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում, պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…