ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղեկատվական ժանրեր

Մայիսի 5, 2017
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի  հ.5 ավագ դպրոցի 10-րդ հումանիտար հոսքում տեղի ունեցավ դաս-միջոցառում, որը նվիրված էր «Տեղեկատվական ժանրեր» թեմային: Դասարանը ինքնին տրամադրող էր` թերթեր,  ամսագրեր, համակարգիչ, պաստառներ և մեծերի խոսքը` լրատվության մասին:

Պատանի լրագրողները նախապես  վարել էին հարցազրույցներ, գրել էին ակնարկ և ռեպորտաժ: Դերասանական վարպետությամբ  ապագա լրագրողները կապ ստեղծեցին լրագրության պատմության, հայրենասիրության, քառօրյա պատերազմի հերոսների և մեր ժողովրդի պատմության դառն էջերից մեկի` մեծ եղեռնի հետ, նկարների շուրջ գրեցին ակնարկ և ռեպորտաժ:

 Դաս-միջոցառումը ավարտվեց Գուրգեն Դաբաղյանի «Հայն է գալիս» ոգեկոչող երգով: