ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը. մուտքն ազատ է

Մայիսի 24, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը:

Փառատոնի նպատակն է երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը:

Փառատոնի առաջին համերգաշարը բաղկացած կլինի երեք համերգից, որոնցից առաջինը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորների միության 9 անդամի՝ Մարտուն Իսրայելյանի, Էդուարդ Հայրապետյանի, Արթուր Միտինյանի, Տիգրան Համբարյանի, Նաիրա Դիվանյանի, Նարինե Զարիֆյանի, Աննա Գարսոյանի, Գայանե Կեսոյանի, Զոհրապ Փարեմուզյանի կամերային ստեղծագործությունները, որոնցից մեծ մասը երաժշտասեր հանրությանը կներկայացվի առաջին անգամ:

Համերգաշարի երկրորդ համերգը կկայանա հունիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. այն նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 95-ամյակին: Կհնչեն Մարտին Ուլիխանյանի, Արսեն Հարությունի, Իրինա Խաչատրյանի, Աշոտ Ղազարյանի, Ժիրայր Շահրիմանյանի և Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան):

Համերգաշարի երրորդ համերգը նվիրված կլինի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանի հիշատակին: Հունիսի 17-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում երկու բաժնից բաղկացած համերգի առաջին բաժնում կհնչեն Աշոտ Զոհրաբյանի, իսկ երկրորդ բաժնում՝ նրա ստեղծագործական դասարանում ուսանած կոմպոզիտորների՝ Դավիթ Բալասանյանի, Վահրամ Սարգսյանի, Աննա Հակոբջանյանի, Հովիկ Սարդարյանի, Գոռ Իսպիրյանի ստեղծագործությունները: Կհնչեն նաև կոմպոզիտորին նվիրված ստեղծագործություններ, որոնք հեղինակել են Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Ավանեսովը:

Համերգների սկիզբը ժամը 19:00-ին է: Մուտքն ազատ է:

Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի երկրորդ համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի երկրորդ կեսին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)