ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արաքսիա Սվաջյանը բարի երթ է մաղթել թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտներին

Մայիսի 24, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը վերջին դաս միջոցառման շրջանակում ներկա է գտնվել Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ավարտական միջոցառմանը:

Շնորհավորանքի խոսքում նախարարի տեղակալը հատկապես շեշտել է այն փաստը, որ ուսումնարան ավարտած յուրաքանչյուր ուսանող մեծ կյանք է մտնում՝ արդեն ունենալով մասնագիտության որակավորում:

«Սիրելի՛ շրջանավարտներ, դուք արդեն ընտրել եք ձեր ապագայի մասնագիտությունը: Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները և գործնական հմտությունները համապատասխանում են աշխատաշուկայի և գործատուների պահանջներին: Հուսով եմ՝ դուք արդիական և որակյալ կրթություն եք ստացել, և ձեր հմտությունները և մասնագիտական մրցունակությունը կնպաստեն մեր երկիր տնտեսության զարգացմանը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և բարի երթ մաղթել շրջանավարտներին:

Նշենք նաև, որ Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանն այս տարի ունի 108 շրջանավարտ՝ «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Խոհարարական գործ», «Հրուշակեղենի տեխնոլոգիա», «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտություններով:

Ավարտական միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)