Ամփոփվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) իրականացրած «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքները և ազդարարվել «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» նոր եռամյա փուլի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտի պատասխանատուները, միջազգային փորձագետներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ և գործատու կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր ելույթում նշել է, որ ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում առաջին անգամ մշակված և հրատարակված «Ձեռնարկատիրական հմտություններ ՄԿՈՒ հաստատությունների համար» ուսումնական ձեռնարկն է, որը համահունչ է կրթության ոլորտում ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթություններին. «Հայաստանի կառավարությունն առանձնակի կարևորում է կրթական ծրագրերում ձեռնարկատիրական հմտությունների ներդնումը: GIZ-ի աջակցությամբ իրականացված այս ծրագիրը, որի շրջանակում մշակվել է տվյալ ձեռնարկն ու վերապատրաստողների ուղեցույցը, ՄԿՈՒ համակարգի կարևոր նախաձեռնություններից է: ՄԿՈՒ համակարգը կատարում է աշխատաշուկայի պահանջարկի սպասարկում: Քոլեջների և ուսումնարանների շրջանավարտները հաճախ դառնում են գործատուներ՝ հիմնելով սեփական փոքր բիզնեսը: Այս տեսանկյունից ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը ՄԿՈՒ ոլորտում կարող է նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որը տնտեսության շարժիչ ուժն է»,- նշել է Արտակ Աղբալյանը՝ հավելելով, որ նախատեսվում է մշակել ձեռնարկատիրական կրթության նոր մոդուլներ` ըստ մասնագիտական առանձնահատկությունների: Նշվել է, որ մշակման փուլում է ՄԿՈՒ ՊՈԱԿ-ների ձեռնարկատիրական գործունեության իրականացման կարգը, որը կնպաստի հաստատությունների զարգացմանը:
«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի տեղեկացմամբ ծրագրի նոր փուլում թիրախային են գինեգործության, զբոսաշրջության և ճշգրիտ ճարտարագիտության և Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները. «Ինչպես նախորդ երեք տարիների ընթացքում, մենք ակտիվ գործունեություն ենք ծավալելու, որը կնպաստի ՄԿՈՒ համակարգի զարգացմանը, մասնավորապես տվյալ ոլորտներում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ուսուցման ծրագրերի մշակմանը»,- նշել է Վ. Հուգոն:
Ներկայացնելով նախորդ փուլի գործնական արդյունքները՝ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավարը նշել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է «կանաչ» և ընդգրկուն զարգացմանը` առաջնային թիրախներ դիտարկելով մարզերը: Մասնավորապես միջոցառումներ են իրականացվել Կոտայքի, Տավուշի, Վայոց Ձորի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում: Նշվել է, որ ծրագրի նոր փուլում ներառված մարզերի թիվը կընդլայնվի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ