ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆինանսական հատկացումներ՝ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով

Մայիսի 30, 2024
Մշակութային լուրեր

2024 թվականին լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 167 մլն 261.3 հազար դրամ՝ հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի N 1276-Ա որոշմամբ ստեղծվել էր հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողով, տրվել էր միջոցառումների առաջարկների հավաքագրման վերաբերյալ հայտարարություն:

Բազմաթիվ մշակութային կազմակերպություններ ցանկություն են հայտնել կազմակերպելու միջոցառումներ: Ընդհանուր առմամբ, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը հավանության է արժանացրել 11 միջոցառումների իրականացման ծրագրային առաջարկներ:

Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունն ահռելի է, սակայն հայ և միջազգային հանրությունը բավարար ծանոթ չէ համաշխարհային մշակույթում նրա ունեցած ավանդին: Քոչարը հանդիսանում է տարածական նկարչության հիմնադիրը, և այս փաստը, իրապես, միջազգայնացման կարիք ունի:

Հոբելյանական ծրագրով նախատեսվող միջոցառումները բազմաբնույթ են և նպաստելու են Երվանդ Քոչարի արվեստի արժևորմանը, հանրայնացմանն ու միջազգայնացմանը, խթանելու են վարպետի առանձնահատուկ ստեղծագործության ուսումնասիրությանը և երիտասարդ սերնդի համար նրա ստեղծագործական ժառանգության հասանելիությանը: Կլինեն ֆիլմաշարեր, ցուցահանդեսներ, աշխատարաններ, ժամանակակից լուծումներով ներկայացումներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Նախատեսված են նաև դպրոցականների համար կրթական ծրագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)