ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

5 սովորող կներկայացնի Հայաստանը Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայում

Մայիսի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել «Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2024-ի» մրցանակաբաշխությանը:

Միջոցառման ընթացքում պարգևատրվել են 15 մրցանակակիրները և հայտարարվել են այն 5 աշակերտների անունները, որոնք ստացել են հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը տնտեսագիտական օլիմպիադայի միջազգային փուլում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Հունաստանում:

Օլիմպիադան անցկացվել է ավագ դպրոցների և քոլեջների սովորողների շրջանում:

Շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը առանցքային է համարել ֆինանսական և տնտեսագիտական գրագիտությունը՝ թե՛ բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու, թե՛ յուրաքանչյուրի համար առօրյայում որպես անհրաժեշտություն կարևորելու տեսանկյունից:

«Մերօրյա կրթության կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ սովորողը, անկախ կրթական հաստատության բովանդակությունից, ձեռք բերի կյանքի համար անհրաժեշտ գիտելիք, կարողություններ ու հմտություններ, այդ թվում՝ տնտեսագիտությունից: Տնտեսագիտական գրագիտությունը չափազանց կարևոր է, քանի որ յուրաքանչյուրս մեր փոքրիկ տնտեսությունն ունենք, որը նաև պետության տնտեսության փոքրիկ օղկան է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Փոխնախարարը ընդգծել է ոլորտում աղջիկների մասնակցությունը խրախուսելու կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և աջակիցներին օլիմպիադայի կայացման գործում՝ նշելով. «Նմանատիպ միջոցառումները մատնանշում են այն ճիշտ ձևաչափը, որտեղ պետությունը, մասնավոր հատվածը, միջազգային գործընկերները համախմբվում են, և բոլոր ջանքերն ուղղվում են կրթության ոլորտի բարեփոխմանը»:

Տնտեսագիտական օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական և միջազգային: Դպրոցական փուլին այս տարի մասնակցել է 890 աշակերտ ՀՀ ողջ տարածքից, որոնցից 91-ը, հաղթահարելով այդ փուլը, մասնակցել են հանրապետական փուլին: Նրանցից 15-ը ճանաչվել են հաղթող:

Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել հնարավորության համար և նշել, որ օլիմպիադան հարթակ էր, որտեղ փորձեցին իրենց ուժերը և նախանշեցին հետագա անելիքները:

Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի անցկացման նպատակն է սովորողների շրջանում ֆինանսական և տնտեսագիտական գրագիտության մակարդակը բարձրացնելը, ֆինանսատնտեսագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)