ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին և Գլոբալ քաղաքականության ֆորումի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, ինչպես նաև մի շարք պանելային քննարկումների:
Պատվիրակության ղեկավարների համար նախատեսված կլոր-սեղան քննարկմանը Արթուր Մարտիրոսյանը հանդես եկել ելույթով, որում անդրադարձել է ներկայիս արագ փոփոխվող պայմաններում կրթության ոլորտի մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի հիմնական դրույթները՝ մասնավորապես անդրադառնալով կրթության կազմակերպման սովորողակենտրոն և մասնակցային մեխանիզմների ընդլայնմանը, տվյալների վրա հիմնված կառավարման համակարգի ամրապնդմանը՝ որոշումների կայացման ներառական, մասնակցային, ինքնավար, թափանցիկ և հաշվետու համակարգի ներդրմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտին հատկացվող պետական ֆինանսավորման ծավալների աստիճանական աճին՝ ֆինանսավորման ձևերի բազմազանեցմամբ և արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:
«Այս ամենի շնորհիվ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգը ձեռք կբերի միջազգային հեղինակություն և կնպաստի բարեվարքության սկզբունքների բարձրացմանը՝ միաժամանակ հնարավորություն տալով ավելացնելու գրավչությունը և ընդլայնելու համագործակցության շրջանակն այլ առաջատար երկրների բուհերի հետ՝ ապահովելով շարժունության գործընթացի թվային կառավարումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Նա նշել է նաև այն միջոցառումների մասին, որոնք միտված են բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատության ապահովմանն ու զարգացմանը, որակյալ կրթության կազմակերպմանը, միջազգայնորեն ընդունելի կրթական ծրագրերի լիցենզավորմանը, հավատարմագրման և մշտադիտարկման լրամշակված միասնական գործիքներին։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ բարեփոխումների արդյունքում նախատեսվում է, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգը ձեռք կբերի միջազգային հեղինակություն և կհամապատասխանի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի արժեքներին և չափանիշներին: Անդրադառնալով համաժողովի ավարտին ընդունվելիք Տիրանայի կոմյունիկեին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ՀՀ-ն միանում է վերջինով ամրագրված դրույթներին և պատրաստ է կատարել բոլոր հանձնառությունները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ներառականության, նորարարականության և փոխկապակցվածության ապահովման գործում:
Համաժողովի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր՝ Բոլոնիայի գործընթացի առանցքային պարտավորությունների իրականացման լավագույն փորձն ու մարտահրավերները, միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները՝ խթանելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում շարժունությունը, թվային հմտությունների կիրառումը եվրոպական աշխատաշուկայում, ակադեմիական որակավորումների ճանաչման հնարավորություններն ու մարտահրավերները և այլն:
Տիրանա կատարած այցի ընթացքում Ա. Մարտիրոսյանն հանդիպումներ է ունեցել ԵՀ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրեն Պիա Ա. Հանսենի, Ավստրիայի կրթության, գիտության և հետազոտությունների նախարարության կրթության հարցերով գլխավոր տնօրեն Էլմար Փիխելի, Լիտվայի կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Յուստաս Նուգարասի, Հունգարիայի մշակույթի և նորարարության նախարար Բալազ Հանկոյի, Ալբանիայի կրթության և սպորտի նախարար Օգերտա Մանաստիրիուի, Ղազախստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Տալգատ Յեշենկուլովի, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավայի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ