ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են». Ժաննա Անդրեասյան

Մայիսի 31, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) «Տեղականից դեպի գլոբալ. միավորում հանուն փոփոխության» համաժողովին, որը կրում է «Առաքելություն Հայաստան» խորագիրը։

Համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Կարևորելով Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունն ու համատեղ աշխատանքը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներին և ընդգծել՝ այս ուղղությամբ բազմաթիվ անելիքներ կան:

«Կանանց հանրային դերի մասին խոսելիս ամենամեծ խոչընդոտներից մեկը կարծրատիպերն են, և որակական փոփոխությունների հնարավոր կլինի հասնել հանրային վարքագծի և վարվելակերպի վերանայման շնորհիվ: Կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և երիտասարդությունը կարծրատիպերը հաղթահարելու ամենակարևոր ուղղություններից են: Իրականացվող աշխատանքով կարող ենք կա՛մ վերարտադրել եղած կարծրատիպերը, կա՛մ հետևողական փոխել դրանք»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից նախարարը կարևորել է հատկապես հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումները, մասնավորապես՝ նոր չափորոշչի ներդրումը, որը, Ժաննա Անդրեասյանի խոսքով, անցել է առանձին փորձաքննություն՝ միջազգային փորձագետների աջակցությամբ, որպեսզի ապահովվի գենդերային զգայունության առկայությունը բովանդակային փաստաթղթերում և առարկայական ծրագրերում: Վերջինիս պրակտիկ իրագործման առումով ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ուսուցիչների վերապատրաստումները:

«Գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված ծրագրերը ներառել ենք ուսուցիչների վերապատրաստման պարտադիր ծրագրերում, քանի որ իսկապես խնդիր ունենք այս առումով: Ամեն դեպքում, սա առաջին հերթին մեր մտածելակերպի և մոտեցումների փոփոխության խնդիր է, որն ամենևին հեշտ չէ: Նոր չափորոշչով դասագրքերի ստեղծման մրցույթներ ենք հայտարարում, որոնք պետք է այս տեսանկյունից հավասարակշռված լինեն, բայց երբեմն մրցույթի են ներկայացվում դասագրքեր, որոնցում 60-70 տեքստ կա, և բոլորը տղաների մասին են: Մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի այդ պրակտիկան փոխվի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ կանանց տնտեսական զորեղացման և ներգրավվածության մեծացման ծրագրերին, ԿԳՄՍ նախարարը նշել է՝ մասնագիտական կրթություն ստացած կանանց զգալի մասը չի աշխատում, որի պատճառներից մեկը երեխայի խնամքի հնարավորությունների բացակայությունն է: Այս համատեքստում նա ընդգծել է Կառավարության 500 մանկապարտեզի կառուցման ծրագրի մասին, որով նախատեսվում է ՀՀ բոլոր բնակավայրերում ապահովել նախադպրոցական կրթության հասանելիություն, որը կնպաստի կանանց աշխատելու հնարավորությունների մեծացմանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ պետությունն այս քաղաքականությունը խրախուսում է նաև նախադպրոցական կրթության ոլորտում լրացուցիչ ֆինանսավորման ծրագրերով, որտեղ առանձին ֆինանսավորում է նախատեսվում սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող և սոցիալական այլ խմբերի երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար:

Պանելային քննարկման բանախոսները կարևորել են նաև կանանց՝ սեփական ուժերի հանդեպ վստահության ամրապնդման անհրաժեշտությունը: Անդրադառնալով կարծրատիպերին և առկա մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է հատկապես սպորտի ոլորտը: Ըստ համաշխարհային վիճակագրության՝ կանայք 4 անգամ պակաս են զբաղվում սպորտով, քան տղամարդիկ: Սա, ըստ նախարարի, մեծամասամբ ոչ թե ֆիզիկական կարողությունների կամ հետաքրքրությունների բացակայության հետ է կապված, այլ հանրության շրջանում կարծրատիպային մտածելակերպի:

«Աղջիկների՝ էլ ավելի ակտիվ սպորտով զբաղվելու խրախուսման փուլում ենք, բայց արդեն իսկ տարատեսակ ծրագրերի միջոցով տեսանելի է դրական ազդեցությունը: Տարբեր մրցաշարերին մասնակցությունը, թիմային ոգին և մրցակցությունն աղջիկների մոտ կարող են զարգացնել հենց սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու հավատը: Սպորտում կանանց ներգրավվածությունն ու ֆիզիկական ակտիվությունը, իհարկե, նաև հանրային առողջության խնդիր են, բայց կարծում եմ՝ սա նաև հանրային կարծրատիպերի հաղթահարման ամենակարևոր օղակներից է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կանանց ներգրավվածության բարձրացման հարցը նախարարը կարևորել է նաև ԲՏՃՄ ուղղություններով ուսուցման տեսանկյունից: «Իհարկե, տարիների ընթացքում որոշակի դրական դինամիկա ունենք, բայց կրթության ոլորտում աղջիկների ցածր ներգրավվածության ամենամեծ մասնաբաժինը ԲՏՃՄ ուղղություններով է: Սա մեր առանձին քաղաքականության թիրախ է: Ընդ որում՝ կարծրատիպերը սկսվում են դպրոցներից, երբ աղջիկների ուսուցումը որոշակի առարկաների գծով բավականաչափ չի խրախուսվում»:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 250 ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիբանանից, Քուվեյթից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից: «Առաքելություն Հայաստան 2024»-ի առաջնահերթ նպատակն է համախմբել հայ կանանց՝ կենտրոնանալով Հայաստանի վրա։ Այս առաքելությունը նպատակ ունի ներգրավել տարբեր ոլորտներում դրական փոփոխություններ բերող կազմակերպություններին, որոնց գործունեությունը առնչվում է կանանց կրթությանը, առողջապահությանը, սոցիալական բարեկեցությանը, իրավունքներին, ինչպես նաև կանանց դերին բիզնեսում, տեխնոլոգիաների և ձեռներեցության մեջ: AIWA-ի նախաձեռնությունները ներառում են կրթաթոշակային ու կանանց ձեռներեցության ծրագրեր և աջակցություն կանանց կողմից ղեկավարվող նախագծերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)