ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել արտերկրի հեղինակավոր մասնագետների վարպետության դասերին

Հունիսի 6, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել անվանի դաշնակահար Ալբերտ Տուի (Սինգապուր) վարպետության դասերին:

Այնուհետև նախարարի տեղակալը Երևանի Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում հետևել է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի ընթացքին:

«Վարպետության դաս. Մեկնարկ». վարպետության դասեր՝ շնորհալի պատանի երաժիշտների համար

«Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 4-7-ը, որին մասնակցում են մասնագիտական լսումների արդյունքում ընտրված հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններում սովորող շնորհալի պատանի դաշնակահարները: Մասնագիտական լսումներն իրականացրել են «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի մասնագետները, մասնավորապես՝ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը և ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը:

Դանիել Դանիելյանն ընդգծել է նմանատիպ վարպետության դասերի անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն միտված է երեխաների մտահորիզոնի ընդլայնմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակման ապահովմանը:

«Ծրագրի նպատակն է նաև պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց հանրային ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին: Մշակույթն ու արվեստը սահմաններ չեն ճանաչում, ուստի մասնագիտական փոխանակումները հնարավորություն են ընձեռում մեր տաղանդավոր երեխաներին և պատանիներին արտերկրի լավագույն մասնագետներից ստանալ լավագույն փորձը՝ մշակույթի միջազգային ասպարեզում դառնալով այդ մեծ ընտանիքի մի մասը: Այս ծրագրի միջոցով լավագույն մասնագետները Հայաստան գալով՝ նպաստում են նաև մեր երկրի ճանաչելիությանն աշխարհու»,- նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը պետք է լինեն ոչ միայն շարունակական, այլև երկարաժամկետ:

Դանիել Դանիելյանն այցի ընթացքում հանդիպել է նաև Ալբերտ Տուի հետ, հետաքրքրվել հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններում սովորող շնորհալի պատանի դաշնակահարների մասնագիտական պատրաստվածության, նրա տպավորությունների և վարպետության դասի ընթացի մասին:

Նշենք, որ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում 2024 թ. արդեն իսկ իրականացվել է 5 վարպետության դաս: Դրանք անցկացրել են միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Հռիփսիմե Աղաքարյանը, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, ջութակահար Սյուզի Երիցյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը, Լահրի երաժշտական դպրոցի պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Տիգրան Հախումյանը, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Դավիթ Մելքոնյանը:

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում». վերապատրաստման ծրագիր՝ մանկավարժների համար

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը 2024 թ. մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում իրականացնում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը: Դրա շրջանակում հունիսի 4-7-ը Ֆրանսիայից Երևան է ժամանել Ներառական կրթության բարձրագույն ազգային ինստիտուտի (INSEI) ներկայացուցիչ, ներառական ոլորտի առաջատար փորձագետ Սոֆի Գինդը, որի դասընթացներն իրականացվում են Երևանի Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում: Նախարարի տեղակալը ներկա է եղել մանկավարժների վերապատրաստման դասընթացին, Սոֆի Գինդի և մանկավարժների հետ հանգամանորեն քննարկել ծրագրին առնչվող մանրամասները:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ կրթության և մշակույթի ոլորտում ներառականության ապահովումը նախարարության կողմից իրականացվող քաղաքականության առանցքային կարևորության կետերից է. «Այս ծրագիրը միտված է մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն: Ոլորտում վերապատրաստված մանկավարժներն իրենց գործունեությամբ ապահովում են հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի իրացմանը՝ հավասար պայմաններում»:

Տեղեկացնենք, որ «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրն ապրիլի 8-12-ն անցկացվել է Արագածոտնի մարզում. դասընթացները իրականացվել են Աշտարակ քաղաքում, Ուջան և Օշական համայնքներում: Ապրիլի 29-ից մայիսի 3-ն այն անցկացվել է Լոռու մարզում՝ Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում: Ծրագրին մասնակցել է մարզերի շուրջ 80 մանկավարժ:

Նախարարի տեղակալի հավելմամբ՝ մշակութային կրթության ոլորտի պետական քաղաքականությունը 2025 թվականին ուղղված է կրթամշակութային ծրագրերում միջազգային բաղադրիչի ընդլայնմանը, շնորհալի երեխաների փոխադարձ այցերի կազմակերպմանը, միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում Հայաստանի պատշաճ դիրքավորմանը: Նախատեսվում են «Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» կրթական նպատակային ծրագրի աշխարհագրության ընդգրկումը և համագործակցությունը Ֆրանսիայի, Վրաստանի նմանատիպ հաստատությունների հետ, «Խաղաղություն» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-ցուցահանդեսի, «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրերի իրականացումը միջազգային ֆորմատով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)