ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մինչև սեպտեմբեր ՀՊՉ-ի լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված մասնակցության հայտեր չեն ընդունվի

Հունիսի 12, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում մինչև սույն թվականի սեպտեմբեր ամիսը մասնակցության հայտեր չեն ընդունվի՝ հաշվի առնելով ուսումնական տարվա ավարտի և հանրակրթական ուսհաստատություններում ուսումնական գործընթացի դադարեցման հանգամանքը:

Հիշեցնենք, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված նախագծերը կներկայացվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները» մրցույթին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն