ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաղթանակի օր

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի ռուսերենով ուսուցմամբ I- VII դասարանների աշակերտները ռուսաց լեզվի ուսուցիչ Նատաշա Ավագյանի ղեկավարությամբ մեծ ոգևորությամբ պատրաստվել էին մայիսի 9-ի` Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ-ի ազատագրության բանակի կազմավորմանը նվիրված միջոցառումներին: Մայիսի 9-ն արդեն 25 տարի է` եռակի խորհուրդ ունի մեզ համար: Անցյալ դարի 1945թ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակին գումարվեց 1992թ.-ին Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը: Դպրոցի սաները հանդես եկան Արցախյան պատերազմին, Շուշիի ազատագրմանը, Մեծ հաղթանակին նվիրված հայերեն և ռուսերեն ոգեշունչ բանաստեղծություններով: Ներկայացրեցին օրվան համահունչ հայկական և ռուսական գեղեցիկ և տպավորիչ պարային ծրագիր, որն էլ եզրափակեցին «Անմոռուկ» «Незабудка» ստեղծագործության պարային կատարումով: Միջոցառմանը մասնակցում էր նաև ոստիկանության Կապանի բաժնի պետի տեղակալ, գնդապետ Հարություն Հովսեփյանը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան