ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ամենակարևոր անելիքն ու մարտահրավերը բոլոր մակարդակներում որակյալ կրթության ապահովումն է». Արաքսիա Սվաջյան

Հունիսի 12, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել ««ԱՊԱԳԱ»-ի ուսանողները» խորագրով միջոցառմանը՝ «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ուսումնական ծրագրի շահառուների մասնակցությամբ:

«Ապագա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարություններից, մասնավոր հատվածից, ինչպես նաև ծրագրի շահառու ուսանողներ:

2023 թվականից իրականացվող «Կրթությունից աշխատանք 1 քայլ» ուսումնական ծրագիրը նպատակ ունի աջակցելու ուսանողներին՝ մասնագիտական զբաղվածություն ունենալու հարցում: Ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ 3-րդ կուրսն ավարտած շուրջ 50 ուսանողների հնարավորություն է տրվում անցնելու դասընթացներ և ձեռք բերելու մասնագիտական աշխատանք ավելի քան 20 ոլորտներում:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար, որը, նրա դիտարկմամբ, միտված է երիտասարդների համար մասնագիտական ճանապարհի հարթմանը:

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները, որոնք ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է տարբեր գործընկերների հետ համագործակցությամբ, միտված են հավասարապես հասանելի և որակյալ կրթության կազմակերպմանը: Երբ խոսում ենք կրթության մասին, նկատի ենք ունենում բոլոր տարիքային խմբերին, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափը: Խոսելով հատկապես ուսանողների մասին՝ մեր ամենակարևոր անելիքն ու մարտահրավերը որակյալ կրթության ապահովումն է թե՛ նախնական և միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն կրթության պարագայում: Մասնագիտական կրթությունը պետք է համապատասխանի ժամանակակից չափանիշներին և աշխատաշուկայի պահանջարկներին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա տեղեկացմամբ՝ վերջերս ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը նոր կարգավորումներ է սահմանում մասնագիտական կրթության ոլորտում:

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև պետության կողմից իրականացվող կրթաթոշակային քաղաքականության նոր մոտեցումները: Պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատվում է գերակա մասնագիտությունների ցանկ, և այդ մասնագիտություններով սովորողներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ: Կառավարության կողմից գերակա հռչակված, պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտների՝ գյուղատնտեսության, շինարարության, արդյունաբերության ուղղություններով ընտրված մասնագիտացումներով, օրինակ, կրթաթոշակները 10 անգամ ավելացել են՝ դառնալով 55 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Կառավարության խոշոր ծրագրերից մեկի՝ ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքներին, որը միտված է որակյալ կրթության միջավայրի ապահովմանը:

«Կրթությունից աշխատանք 1 քայլ» ծրագրի տևողությունը 5 ամիս է. կարող են դիմել 3-րդ կուրսի ուսանողները, որոնք հնարավորություն կունենան ստանալ 1 տարվա 80 % վարձավճարի փոխհատուցում: Ծրագրի մասնակից կազմակերպությունների մենեջերների կողմից ուսանողները յուրաքանչյուր ամիս կստանան կուրսեր՝ կրթական ժամանակակից պահանջներին և գիտելիքներին համապատասխան:

Ծրագրին դիմելու համար ուսանողները պետք է գրանցվեն CAMPUS հավելվածում` լրացնելով առցանց հայտը և ուղարկեն մասնակցության նամակ info@apagafoundation.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա հատվածում նշելով «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր և մասնագիտական ուղղությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)