ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտարարվում է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցությանն ուղղված մրցույթ

Հունիսի 13, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2024» մրցույթը, որն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը:

Մրցույթը նպատակ ունի ներգրավելու երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնելու գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստելու երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին:

Հայտը ներկայացնում է մրցույթի մասնակիցը, որը կարող է լինել 1989 թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցման ասպիրանտը, հեռակա ուսուցման երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի ասպիրանտը և երկրորդ, երրորդ կամ չորրորդ տարվա հայցորդը:

Նախագծի իրականացման ընթացքում հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ, ինչպես նաև բնակվի Հայաստանում։

Հայտատուն մրցույթին մասնակցում է գիտական ղեկավարի հետ համատեղ, որը կարող է լինել ինչպես ՀՀ քաղաքացի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացի: Գիտական ղեկավարը կարող է ներգրավվել և ֆինանսավորվել «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր» մրցույթների ոչ ավելի, քան երեք հայտում: Յուրաքանչյուր հայտի հաշվարկով վերջին 5 տարիների կտրվածքով, գիտական ղեկավարը պետք է ներկայացնի առնվազն մեկ հրապարակում ՄԳՇ-ում:

Հայտում ներառված գիտական նախագիծը կարող է լինել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով, նախագծի իրականացման տևողությունը կարող է լինել 36, 24 կամ 12 ամիս: Վերջինին դիմելու համար հանվել է գիտական հրապարակում կամ մենագրություն ներկայացնելու դրույթը, պահպանվել է միայն անգլերենի իմացությունը հաստատող պաշտոնական հավաստագիրը ներկայացնելու կետը։

Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է ներկայացնել կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով՝ https://grants.hesc.am:

Ուշադրություն. առցանց համակարգով հայտերի մուտքագրումը հասանելի կլինի 2024թ. հուլիսի 5-ից:

Առցանց դիմելու վերջնաժամկետը 2024թ․ օգոստոսի 16-ն է: Ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2024թ․ հոկտեմբերից։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից՝ զանգահարելով 010-210-140 (*113) կամ տեխնիկական հարցերով՝ 010-210-140 (*108):

Մրցույթի հրավերի փաթեթը

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)