ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոբելյանական համերգներ` նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին

Հունիսի 13, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն իրականացրել է «Տարիների մեղեդիներ» խորագրով համերգ` նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին:

Համերգի ընթացքում հնչել են սիրված կոմպոզիտորի ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործությունները:

Համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի մենակատարներ Լուսինե Վարդանյանը, Էռա Հովսեփյանը, Նաիրա Հովհաննիսյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Սոֆյա Սայադյանը, Լուսինե Օրդուխանյանը, Արամ Ավետիսյանը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան:

Ծրագրում ներառված էին կոմպոզիտորի «Ներիր ինձ, ես քեզ ցավ եմ պատճառել», «Կարոտ», «Փարիզյան տանգո», «Ինձ համար դու շող գարուն», «Երկու կռունկ», «Քո աչքերի խավարում», «Արևոտ անձրև», «Քեզ հետ, իմ սեր», «Անանձնություն», «Ես մուկիկն եմ պույ-պույ»,«Երգն էլ ունի հոգի»,«Ինչ որ մի լույս ցոլցլաց», «Հայի աչքեր», «Ես վախենում եմ սեր բառը ասել», «Տղամարդիք», «Երևան» (դուետ), «Գնաս բարով», «Իմ կարոտ և երկիր իմ» ստեղծագործությունները:

Նշենք, որ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին նվիրված «Տարիների մեղեդիներ» խորագրով երկրորդ համերգը տեղի կունենա հունիսի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)