ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի գիտական կազմակերպություններում

Հունիսի 14, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2023 թ․ նոյեմբերին կազմակերպված «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ Ֆինանսավորման է երաշխավորվել 13 ծրագիր։

Այսպիսով՝ Հայաստանի տարբեր գիտական կազմակերպությունների 13 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։

Ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամաններով հաստատվել են ավելի վաղ կազմակերպված ևս երկու մրցույթների արդյունքները։

Մասնավորապես՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «Postdoc-Armenia 2024»» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը։ Այս մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել 3 նախագիծ։

ԿԳՄՍ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը։ Այս դեպքում ևս ֆինանսավորման է երաշխավորվել 3 նախագիծ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)