ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի պետական կամերային երգչախումբը «Հայնովկա» փառատոն-մրցույթին արժանացել է առաջին մրցանակի

Հունիսի 17, 2024
Մշակութային լուրեր

Լեհաստանում անցկացվել է «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 43-րդ մրցույթ-փառատոնը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ:

Երևանի պետական կամերային երգչախումբն արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում։

Նշենք, որ մրցույթ-փառատոնին մասնակցում էին բացառապես նախորդ տարիների առաջին մրցանակակիրները: ԵՊԿԵ-ն հրավեր էր ստացել մասնակցելու այս տարվա փառատոնին՝ որպես պատվավոր երգչախումբ, որը 2022 թվականին արժանացել էր առաջին մրցանակի:

Փառատոնի շրջանակում երգչախումբը ելույթներով հանդես է եկել Վարշավայում և Բելիստոկում՝ լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն