ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

Հունիսի 17, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ՀԲ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը և այլք:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում և շնորհակալություն հայտնել շարունակական համագործակցության ու աջակցության համար: Նախարարը համոզմունք է հայտնել՝ ՀԲ-ի հետ համագործակցության հնարավորությունները բարեփոխումների շրջանակում ընդլայնվում են:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները բարձր են գնահատել կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ՀՀ կառավարության հանձնառությունն ու կամքը: Մասնավորապես, ընդգծվել է՝ մարդկային կապիտալի զարգացումը Համաշխարհային բանկի առաջնահերթություններից է, և Հայաստանն այս առումով շատ կարևոր գործընկեր է:

ՀԲ-ի կողմից բարձր է գնահատվել հատկապես ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումները հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման ու ներդրման համատեքստում: ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի ներդրած ջանքերը շատ գնահատելի են, իսկ արդյունքները՝ բավականին տպավորիչ: ՀԲ տարբեր ծրագրերով նպատակադրվում է բարելավել տարրական դպրոց մուտք գործող երեխաների դպրոցական պատրաստվածությունը, ավագ դպրոցների ֆիզիկական պայմանները, ապահովել լաբորատոր գույքի և սարքավորումների տրամադրումը հանրակրթական դպրոցներին և աջակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Համաշխարհային բանկի թիմի կողմից պատրաստվող կրթության ոլորտում հանրային ֆինանսների վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը: Վերջինիս շրջանակում ներկայացված տվյալներն ու հետազոտության արդյունքները, ՀԲ ներկայացուցիչների գնահատմամբ, ապացուցում են՝ ԿԳՄՍ նախարարությունը կրթական բարեփոխումների հիմնական ուղղություններով ընթանում է ճիշտ ճանապարհով:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀԲ-ի կողմից իրականացվող ծավալուն աշխատանքն ու պարբերական զեկույցները, որոնք արտաքին գնահատման կարևոր բաղադրիչ են պարունակում և նպաստելու են բարեփոխումների առավել արդյունավետ իրականացմանը:

Կողմերը կարևորել են նաև շարունակական երկխոսությունը՝ կրթական բարեփոխումների հետազոտական հենքն ուժեղացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հետագա հեռանկարներն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…