Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) խորհրդի 2-րդ նիստը։ Որպես ACHA-ի հիմնադիր երկիր՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի գլխավորությամբ։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են մշակութային ժառանգության պահպանությանը, հուշարձանների վերականգնման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, ACHA-ի կողմից իրականացված ծրագրերի ընթացքի քննարկմանը, դրամաշնորհային նոր մոդելի ներկայացմանը և այլն։
Հարություն Վանյանը հանդես է եկել ելույթով, որում կարևորել է Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի գործունեությունը և վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու դաշինքի առաջիկա աշխատանքներին և համագործակցելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ծրագրերի իրականացման ուղղություններով։ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման, ինքնության աղավաղման և յուրացման բազմաթիվ դեպքերի վրա, ընդգծվել է մշակութային ժառանգության պաշտպանության հարցում միջազգային մեխանիզմների ամրապնդման, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների մեծացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում շեշտվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի ամբողջական և արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորությունը։
Հարություն Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին և բարձր գնահատել մշակույթի ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը, որն ունի նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության մեծ ներուժ։ Շեշտվել է Հայաստանի և Չինաստանի միջև միջազգային հարթակներում համագործակցության արդյունավետ փորձը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ