ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինտեգրված դաս Ուրասարի հիմնական դպրոցի երկկոմպլեկտ դասարանում

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 2-ին Ուրասարի հիմնական դպրոցի VI-VII երկկոմպլեկտ դասարանում «Ֆիզիկա» և «Բնագիտություն» առարկաներից կազմակերպվել էր ինտեգրված դաս /ուսուցիչներ՝ Լենա Նահապետյան, Սյուզաննա Ներսիսյան/։

Աշակերտները բաժանվել էին երեք խմբի՝ ֆիզիկոսներ, կենսաբաններ և բժիշկներ։ Ֆիզիկոսները ներկայացրին մարմինների լողալու պայմանները, կատարեցին փորձ՝ գտնելով մարմնի դիրքը հեղուկում՝ կախված խտությունից, կենսաբանները՝առողջ ապրելակերպի գործոնները, բժիշկները՝ հիգիենայի պահպանումը, առաջին օգնությունը ջրահեղձության և շնչահեղձության ժամանակ։ Խմբերը պատրաստեցին պաստառներ, աշխատանքը ներկայացրին «Շրջագայություն պատկերասրահում» մեթոդի օգնությամբ։

Դասի ավարտին լրացրին ելքի քարտեր: