ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ընդունվում են մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր

Հունիսի 21, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմա­գրման վկայական տրամադրելու հայտեր ընդունելու մասին:

Հայտերն ընդունվում են 2024 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 8-ը ներառյալ՝ փոր­ձաքննության 37 ոլորտների համար:

Հայտերը պետք է ներկայացնել առձեռն երկուշաբթիից ուրբաթ օրերին (աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00) ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ 010-599-699), կամ էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով heritagecv@escs.am hասցեին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն