Ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում, այսօր կայացել է օրենքի պաշտոնական ներկայացումը։
Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Շվեյցարիայի Համադաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար/փոխդեսպան Ուրսուլա Լոյբլին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ուսումնական հաստատությունների տնօրեններ, ոլորտային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Օրենքի մշակման շուրջ աշխատանքներն ընթացել են ավելի քան երեք տարի՝ տեղացի և միջազգային փորձագետների ներգրավմամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է օրենքի ընդունման կապակցությամբ՝ կարևորելով այդ ընթացքում գործադրած համատեղ ջանքերն ու նվիրվածությունը: Նրա խոսքով՝ նոր օրենքը լիովին համահունչ է ՀՀ կառավարության պատկերացումներին և այն թիրախներին, որոնք դրված են կրթության ռազմավարության մեջ:
«Վստահ եմ՝ նոր օրենքն օգնելու է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին՝ վերադարձնելու այն նշանակությունն ու օգտագործելու այն ներուժը, որն այդ համակարգը կարող է բերել երկրի զարգացման համար: Առջևում շատ բարդ և երկարատև աշխատանք է սպասվում, բայց՝ ճիշտ ուղղությամբ: ՄԿՈՒ ոլորտի ներուժը մեր երկրում ամբողջությամբ օգտագործված չէ. մեծ ծավալի աշխատանք ենք իրականացնում, բայց այն պետք է դարձնել ավելի արդյունավետ: Օրենքը տալիս է աշխատելու նոր գործիքակազմ, մասնավորի հետ համագործակցության ճկունություն, մեթոդներ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդել, որոնք արդյունքները բազմապատկելու հնարավորություն կտան»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տեղացի և միջազգային գործընկներներին թիմային մեծ աշխատանքի համար: Հիշեցնենք՝ օրենքի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից, ներառյալ Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC), Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանվել են թիրախներ, այդ թվում՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը և շրջանավարտների առնվազն 90%-ի մասնագիտական զբաղվածությանը:
«Այսպիսի արդյունք ունենալու համար անհրաժեշտ է բարձրորակ կրթություն, որը համապատասխանում է աշխատաշուկայի պահանջներին: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքն առանցքային փոփոխություններ է առաջարկում, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը դառնում է կրթության կազմակերպման հիմնական ձևը: Սա, առաջին հերթին, նշանակում է սերտ համագործակցություն մասնավոր ոլորտի, գործատուների հետ: Ինչ-որ առումով գործատուները դառնում են կրթության կազմակերպման գործընթացի մաս, ավելին՝ կրթության մի մասը կարող է կազմակերպվել հենց գործատուների մոտ՝ աշխատավայրում: Սա օգնում է, որ մենք բարելավենք մեր շրջանավարտների գործնական հմտությունները, և նրանք ամբողջությամբ պատրաստ լինեն մուտք գործելու աշխատաշուկա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ թիրախներն առաջին հերթին ուղղված են մեր երկրում մարդկային կապիտալի և տնտեսական զարգացմանը:
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարը կարևորել է կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները՝ որպես գործողությունների հաջորդ քայլ:
«Փոփոխություններ նպատակն է ստանալ հանրային մի ոլորտ, որը կառավարվում է պետականի և մասնավորի ճկուն համագործակցությամբ, արձագանքում է ժամանակի փոփոխություններին և բավարար ներառական է: Այս ամենի իրագործման դեպքում խոսելու ենք ուսանողների, այդ թվում նաև օտարերկրյա սովորողների թվի աճի, ինչպես նաև հաստատությունների մրցունակության ու գրավչության բարձրացման մասին»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ևս շնորհակալություն է հայտնել այն կազմակերպություններին, որոնք տևական ժամանակ իրենց ներդրումն ու աջակցությունն են ունեցել ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացման գործում:
«Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգն այն զգայուն և հզոր լծակն է, որն ուղղակիորեն ազդում է տնտեսության զարգացման մեխանիզմների վրա, ինչպես նաև համարվում է ցանկացած երկրի տնտեսության շարժիչ ուժն ու զարգացման նախապայմանը: Ակնհայտ է՝ ոլորտը գործել և գործելու է միջազգային զարգացումների տրամաբանության մեջ»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ մասնագիտական ուսուցում կազմակերպող բոլոր հաստատությունները, նոր օրենքի կիրարկմամբ պայմանավորված, կկոչվեն քոլեջ՝ իրականացնելով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցն ընդգծել է՝ Գերմանիայի կառավարությունն ուրախ է աջակցել Հայաստանում «Մասնագիտական կրթության և ուսուցման» (ՄԿՈՒ) բարեփոխումների իրականացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մասնավոր հատվածի կարիքների և ՄԿՈՒ կրթական համակարգի միջև կապի ամրապնդմանը, աշխատաշուկայի համար անհրաժեշտ հմտությունների բացահայտմանը և շուկայական ուղղվածություն ունեցող կրթության ապահովմանը:
«Մենք արդեն աշխատել ենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, ՏՏ-ն, լոգիստիկան, գինին և տեքստիլը՝ երկակի ՄԿՈՒ-ի ներդրման ուղղությամբ: Խրախուսել ենք ավանդաբար տղամարդկանց կողմից գերակշռող ոլորտներում կին ուսանողների ներգրավվածությունը, ինչն իր արտացոլումն է ունեցել նաև նոր օրենքում։ Սա կօգնի հաղթահարել գենդերային անհավասարությունը մի շարք ոլորտներում, ինչը կարևոր է Գերմանիայի կառավարության համար: Անցյալ շաբաթ ընթանում էին հայ-գերմանական միջկառավարական հերթական խորհրդակցությունները։ Ես ուրախ եմ նշել, որ ապագայում մենք նույնպես շարունակելու ենք աջակցել ՄԿՈՒ ոլորտին՝ ենթաօրենսդրական ակտերի մշակում և այլ կարևոր գործողություններ, ինչը կնպաստի ոլորտի կայացման ու կատարելագործմանը»,- ասել է Կատրին Բուդեր-Փելցը։
Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի փոխտնօրեն, Շվեյցարիայի փոխդեսպան Ուրսուլա Լյոբլին ևս ողջունել է ներկաներին և ասել. «ՄԿՈՒ նոր օրենքի ընդունումը կարևոր հանգրվան է, որը ստեղծում է շրջանակային պայմաններ և փոխում է նաև ՄԿՈՒ հաստատությունների դերը: Այս նոր իրողություններում քոլեջները պետք է լինեն նաև ավելի նախաձեռնող՝ շուկայում դրանց համապատասխանությունը ապահովելու համար: Սա պահանջում է նոր մտածելակերպ և կարողություններ, որտեղ մենք տեսնում ենք MAVETA-ի աջակցության կարևորությունը»:
Քննարկման մասնակիցները ներկայացրել են այն հիմնական գործողությունները և քայլերը, որոնք պետք է հաջորդեն օրենքի ընդունմանը. մինչև 2026 թվականի հունվարի 31-ը նախատեսվում է ենթաօրենսդրական ակտերի ընդունում: Ներկայացվել են ինստիտուցիոնալ նոր բարեփոխումները, այդ թվում՝ դուալ ուսուցման համակարգի տարածման, վերապատրաստումների իրականացման, տնօրեններին աջակցող խորհրդատվական և ռազմավարական կարողությունների զարգացման, դասավանդող մասնագետներին ներկայացվող որակավորման նոր չափանիշների վերաբերյալ: Որպես հիմնական նորույթ նշվել, որ ընդլայնվում է հաստատությունների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, սահմանվում են իրավակարգավորումներ սովորողի՝ աշխատանքի մեջ ներգրավման վերաբերյալ և այլն: Սահմանված գործողությունների մեջ շեշտադրվում են թիրախ խմբերի իրազեկումը, մասնագիտական կողմնորոշման զարգացումը և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ