ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել են «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի դպրոցական բաղադրիչի 2023-2024 ուստարվա արդյունքները

Հունիսի 25, 2024
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 ավագ դպրոցներում մեկնարկած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից:

Այսօր ամփոփվել են ծրագրի առաջին ուստարվա արդյունքները, ներկայացվել են «ԱԲ սերունդ» կրթական ծրագրում ընդգրկված ավելի քան 350 աշակերտի ձեռքբերումները, անցած ուսումնական ուղին, ինչպես նաև բոլոր այն համագործակցությունները, որոնք իրականացվել են ոլորտային կառույցների աջակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, FAST-ի Ռազմավարական ծրագրերի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մասնակից աշակերտներին, ուսուցիչներին, գործընկերներին «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի 1 տարվա բարեհաջող իրականացման և դրական արդյունքների ապահովման կապակցությամբ. «Մեկնարկն ուղղակիորեն կապված է հանրակրթության ռազմավարության հետ և եկել է աջակցելու ռազմավարության իրականացմանը հենց ակադեմիական տեսանկյունից: Մենք խոսում ենք բավականին բարդ ակադեմիական բովանդակության մասին, սակայն ծրագրի փորձարկումն առաջացրել է մեծ ոգևորություն՝ մոտիվացնելով աշակերտներին և ուսուցիչներին»:

Թամարա Սարգսյանի տեղեկացմամբ՝ FAST հիմնադրամի հետ նախարարությունը համագործակցում է 2022 թվականից։ Նրա խոսքով՝ համագործակցության հաջողությունը կայանում է ծրագրի բարելավման, ընդլայնման ու շարունակականության ապահովմանն ուղղված երկու կառույցների հետևողական աշխատանքով:

«Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել աշակերտների գրագիտությունը և մոտիվացիան ԱԲ և մաթեմատիկական մասնագիտությունների ուղղությամբ, զարգացնել հետազոտական և նորարար կարողություններ, ձևավորել ԱԲ վերաբերյալ բազային և գործնական գիտելիքներ»,-ասել է Թամարա Սարգսյանը։

Միջոցառման երկրորդ հատվածում «Այբ» կրթական հիմնադրամի հետ ամփոփվել են գործընկերության շրջանակում իրականացված ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման արդյունքները: Այնուհետև հանդիսավորությամբ ուսուցիչներին հանձնվել են հավաստագրեր: Միջոցառման էքսպո անկյունում ցուցադրվել են ծրագրի մասնակից 15 ավագ դպրոցների աշակերտների նախագծային աշխատանքները:

Նշենք, որ FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)