Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 110 կգ քաշային Սեյրան Կիրակոսյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Յանկովսկիին։
Մինչև եզրափակիչ հասնելը Կիրակոսյանը նախ 5:2 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պրելիչի նկատմամբ, ապա 9:0 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Պետրոս Կուրղինյանին. իսկ կիսաեզրափակչում տուշեով հաղթանակի է հասել բուլղարացի Դենիս Լազարովին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) Մ17 տարեկանների ԵԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր` վճռորոշ գոտեմարտում 6:0 հաշվով հաղթելով սերբ ըմբիշին։
Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ են դուրս եկել նաև Մարատ Աճեմյանը (45 կգ), Յուրիկ Մխիթարյանը (51 կգ) և Ալեքս Մարգարյանը (60 կգ):
Աճեմյանը կիսաեզրափակչում 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակի է հասել ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիի նկատմամբ։ Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևը։
Կիսաեզրափակչում ժամանակից շուտ հաղթանակ է տարել նաև Յուրիկ Մխիթարյանը (51 կգ)՝ 8:0 հաշվով առավելության հասնելով Ռումինիայի ներկայացուցիչ Լուիս Վլադի նկատմամբ։ Եզրափակչում Մխիթարյանն ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցիչ Թուրան Դաշդամիրովի հետ։
60 կգ քաշային Ալեքս Մարգարյանը կիսաեզրափակչում 14:9 հաշվով հաղթել է Ուկարինայի ներկայացուցիչ Վադիմ Մատրոսին, իսկ եզրափակչում կգոտեմարտի ադրբեջանցի Այհան Ջավադովի հետ։
Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալի համար կպայքարի 71 կգ քաշային Արթուր Ամոյանը: Նա դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն 3:3 հաշվով զիջել է ռուս ըմբիշին:
Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև հունիսի 30-ը: Հունահռոեմականներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ17 տարեկանների ԵԱ-ին մասնակցում է հետևյալ կազմով՝ Արտակ Աղաբեկյան (45 կգ), Արմեն Պապիկյան (48 կգ), Աշոտ Գյուլնազարյան (51 կգ), Գագիկ Ղազարյան (55 կգ), Դավիթ Դավթյան (60 կգ), Եղիշե Մելիքյան (65 կգ), Նարեկ Հովհաննիսյան (71 կգ), Սահակ Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Իլկիկյան (92 կգ), Անդրանիկ Ջաղեթյան (110 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Անդրանիկ Խաչատրյանը (48 կգ), Ալեքսանդր Աիդոևը (55 կգ), Արամե Առաքելյանը (80 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Լյովա Շուխյանը (92 կգ):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ