ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս ռուսաց լեզվից` ԿԱԻ-ի Կոտայքի մասնաճյուղի հանձնարարականով

Մայիսի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թ. մայիսի 5-ին ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման շրջանակներում  Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան N4 հիմնական դպրոցի  VIԲ դասարանում անցկացվեց բաց դաս ռուսաց լեզվից:Այն վարում էր վաստակաշատ ուսուցչուհի Սվետլաննա Գրիգորյանը, դասապրոցեսին ներկա էին ոչ միայն տնօրինությունը և հաստատության ուսուցիչները,այլ նաև մասնագետները Հրազդանի այլ դպրոցներից: Ուսուցչուհին բարձր մակարդակով վարեց դասապրոցեսը` օգտագործելով տարբեր դիտակտիկ պարագաներ,պաստառներ` կիրառելով և՛ ավանդական,և՛ արդի մեթոդները,իսկ թեման «Բարեկամությունն» էր:

Դասապրոցեսի վերաբերյալ կարծիքներ հայտնեցին ռուսաց լեզվի մասնագետներ Ա.Գասպարյանը /N1 ավագ դպրոց/, Ն.Ղևոնդյանը /N14 հիմնական դպրոց/, Լ.Մինասյանը /Արտավազի միջնակարգ դպրոց/:

Տնօրեն  Ա.Նահապետյանը արտահայտեց իր գոհունակությունը ոչ միայն դասապրոցեսից, այլ նաև` շնորհակալությունը ԿԱԻ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրեն տիկին Մ.Հովհաննիսյանից, դպրոցներում փոխադարձ դասալսումների գեղեցիկ և ուսանելի ավանդույթը բարձր մակարդակով իրականացնելու համար: