ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գավառում կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը

Հուլիսի 1, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում հունիսի 25-28-ը կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը:

Համաժողովի բացման արարողությունը տեղի է ունեցել Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական երիտասարդական քաղաքականության և կրթական գործունեության վարչության պետ Դմիտրի Պոկրովսկին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան 3-րդ քարտուղար Դենիս Նազարովը և Գավառի համայնքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատու Նարեկ Մուրադյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը ողջունել է ՌԴ-ից ժամանած հյուրերին և համաժողովի բոլոր մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ նրանց միջև արդյունավետ շփում կկայանա:

«Մեր նպատակն է զարգացնել համագործակցության ուղիները՝ օգտագործելով ինտելեկտուալ ներուժը և երկու երկրների երիտասարդության միջև կապը: Վստահ եմ, որ ֆորումն արդյունավետ կլինի: Համաժողովի օրերը հագեցած են ֆորմալ և ոչ ֆորմալ միջոցառումներով: Շարունակե՛ք լինել ակտիվ և առավելագույնս օգտագործեք այս հնարավորությունը»,- ասել է Զարա Ասլանյանը: Նա նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երիտասարդական ոլորտի քաղաքականությունը և այդ ուղղությամբ տարաբնույթ ծրագրեր է իրականացնում: Նա, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականին ոլորտում 28 երիտասարդական ծրագիր է իրականացվել:

Համաժողովին մասնակցել են 18-35 տարեկան երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդ առաջնորդներ, Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդական քաղաքականության համակարգերի ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ և երիտասարդներ:

Համաժողովի շրջանակում զուգահեռաբար գործել են երեք թեմատիկ աշխատարաններ հետևյալ թեմաներով՝ Երիտասարդական ձեռներեցություն, Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում, Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն:

Աշխատարաններում իրականացվող քննարկումներից և բանախոսություններից բացի՝ երիտասարդները մասնակցել են նաև ճանաչողական այցերի Գավառում և Երևանում: Համաժողովի մասնակիցներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարան», Սևանավանք վանական համալիր, Հայրավանք, Հաղթանակի զբոսայգի և այլն:

ՌԴ-ից ժամանած համաժողովի մասնակիցները նշել են, որ դրական տպավորություն են ստացել տեղացի երիտասարդների հետ շփումից և նոր ընկերներ են ձեռք բերել, ինչպես նաև հիացած են Հայաստանի տեսարժան վայրերով: Հայաստանցի երիտասարդներն ընդգծել են, որ համաժողովը կարևոր էր ոչ միայն նոր ծանոթությունների և համագործակցությունների առումով, այլև երիտասարդների խոսքի բարձրաձայնման տեսանկյունից:

Համաժողովի փակման արարողությանը մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)