ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սփյուռքի կրթօջախները յուրահատուկ հայագիտական ցանց են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հուլիսի 1, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից կմասնակցի դասընթացներին:

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ծրագրի բացման արարողությանը, որին հաջորդել է հարցուպատասխանը:

Ըստ նախարարի՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը ԿԳՄՍ նախարարության ամենահաջողված ծրագրերից է, որն իրականացվում է տարիներ շարունակ. «Սփյուռքի տարբեր կրթօջախների ուսուցիչների համար սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս մեկ վայրում քննարկելու տարբեր երկրների մանկավարժների համար կարևոր խնդիրներ: Դրանք չափազանց յուրահատուկ են, որովհետև խոսում ենք սփյուռքում մեր երեխաների կրթության մասին, որը թույլ է տալիս ամրապնդել և զարգացնել նրանց հայերենի, հայկական մշակույթի, պատմության իմացությունը: Վստահաբար, այդ գիտելիքն ապահովում է սփյուռքի կենսունակությունը և պետության հետ հեռանկարային կապերի զարգացման հնարավորություն է տալիս»:

Նախարարի դիտարկմամբ՝ համավարակի տարիներին ունեցած փորձառությունը, չնայած դժվարություններին, ավելի բարձր մասնակցայնություն է ապահովել, ինչը թույլ է տալիս վերապատրաստումների հիբրիդային ձևաչափերի կիրառության մասին մտածել: Նախարարը կարևորել է թվային գործիքների կիրառումը թե՛ վերապատրաստման, թե՛ նոր հմտություններ ձեռք բերելու, թե՛ անհրաժեշտ գործիքակազմերից օգտվելու առումով՝ կոչ անելով ակտիվորեն օգտագործել թվային հարթակները, որոնք կօգնեն ուսումնառության համար անհրաժեշտ նյութերի ապահովմանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող ընդհանուր քաղաքականությանը սփյուռքի համար: Նա հատկապես ընդգծել է սփյուռքի կրթօջախների աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որից կարող են օգտվել նաև սփյուռքահայ ուսուցիչները՝ ներկայացնելով համապատասխան ծրագիր. «Որպես սփյուռքում ձեր դպրոցների ներկայացուցիչներ՝ դուք կարող եք բազմաթիվ գաղափարներ ունենալ այս ծրագրի շրջանակում, որոնց իրականացման գործում նախարարությունը կաջակցի ձեզ: Կոչ եմ անում ակտիվ լինել և ապահովել բարձր մասնակցայնություն»:

Նա կարևորել է բոլոր ծրագրերի միջև կենսունակ կապերի ապահովումը և տեղեկացրել, որ օգոստոսին նախատեսվում է համահայկական կրթական խորհրդաժողովը, որը ևս յուրահատուկ հարթակ է՝ խնդիրներից խոսելու, նոր գաղափարներ առաջ քաշելու, փորձի փոխանակման տեսանկյունից: Նախարարն առանձնակի շեշտել է հայագիտական կենտրոնների ծրագիրը և նշել՝ ակտիվ քաղաքականություն է իրականացվում արտերկրում հայագիտության համար բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով:

«Սփյուռքի կրթօջախներն էլ յուրահատուկ հայագիտական ցանցեր են»,- ասել է նախարարը և նշել, որ հայերենի մասին հետաքրքրությունը աճում է նաև ոչ հայերի շրջանում, և նրանք ցանկություն են ունենում հայերեն սովորելու:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ ընդգծելով, որ նրանք իրականացնում են հայրենանվեր ու կարևոր աշխատանք. «Ձեզնից յուրաքանչյուրի պատմությունը լսելով՝ մենք աննկարագրելի հույզեր ենք ունենում՝ ևս մեկ անգամ շնորհակալության զգացումով համակվելով ձեր կատարած աշխատանքի հանդեպ: Դուք իրապես Հայաստանի դեսպաններն եք արտերկրում, և մենք միասին կարող ենք շատ կարևոր աշխատանքներ կատարել»:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս ողջունել է ուսուցիչներին՝ նշելով, որ արդեն 13-րդ անգամ Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնն է իրականացնելու ծրագիրը: Ընտրվել են լավագույն պրոֆեսորադասախոսական կազմը, հրավիրյալ մասնագետներ սփյուռքից և այլ ուսումնական հաստատություններից:

Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրել են իրենց դպրոցների խնդիրները, կարիքները, առաջարկներն ու մտահոգությունները:

Նրանք տարբեր հարցեր են ուղղել նախարարին՝ մասնավորապես անդրադառնալով սփյուռքում տարբեր ուսուցման ծրագրեր ունենալու, ուսումնական նյութերով, դասագրքերով ապահովելու, ինչպես նաև առցանց ռեսուրսների համալրման խնդիրներին: Մասնավորապես՝ Ռուսաստանում դասավանդող ուսուցիչներից մեկն առաջարկել է օտար լեզուներով հայոց պատմության, մշակույթի, գրականության վերաբերյալ աուդիո գրքեր ստեղծել՝ դրանք հասանելի դարձնելով սփյուռքի կրթօջախներին: Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ համավարակի շրջանում թվային գործիքներ են ստեղծվել, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. նախարարությունը խթանում է դրանց համակարգված գործածումը: Կարևորվել է նաև վերապատրաստումներն ըստ մակարդակների և շարունակաբար իրականացնելու հանգամանքը:

Վերապատրաստման դասընթացներն իրականցվելու են մինչև հուլիսի 26-ը՝ հետևյալ 7 ծրագրով.

1. ուսուցում մանկապարտեզում,

2. ուսուցում մեկօրյա դպրոցում,

3. տարրական ուսուցում,

4. հայոց լեզվի և գրականության դասավանդում,

5. հայոց պատմություն և մշակույթի պատմություն,

6. պարարվեստ,

7. տնօրենների վերապատրաստում:

Մասնակիցների համար դասընթացներին զուգահեռ նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային այլ ծրագրեր: Դասընթացները բարեհաջող ավարտած ուսուցիչները նախարարության կողմից կստանան վկայագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)