ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

Հուլիսի 4, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը նախորդ տարի հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, որով նախատեսվում է խրախուսել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու հնարավորությունները:

«Որպես առանձին թիրախ՝ ռազմավարությունում սահմանված էին լողով զբաղվելու հնարավորության ստեղծումը և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը: Այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ մարզերում արդեն իսկ ունենք գործող մասնավոր լողավազաններ, որոնք ստեղծում են համագործակցության հնարավորություններ: Այս ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում՝ դրամաշնորհային մրցույթի միջոցով՝ հատկացնելով համապատասխան ֆինանսավորում: Մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը, ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին համապատասխանող լողավազաններ ունեցող կազմակերպությունները: Բավականին մեծ աշխատանք ենք արել, այդ թվում՝ այցելել մարզեր, որպեսզի համոզվենք, որ իսկապես բավարար պայմաններ կան: Այս պահի դրությամբ կա վերոնշյալ պահանջներին բավարարող մինչև 9 լողավազան, որոնք կարող են մասնակցել մրցույթին, այդ թվում՝ Կապանում, Էջմիածնում, Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում»,- նշել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի արդյունքում ամեն տարի լող մարզաձևով զբաղվելու հնարավորություն կստանա յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 8-12 և 13-17 տարեկանները: Հաշվի առնելով պարապմունքների արդյունավետության պահանջը՝ 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12 է, իսկ 2-րդ խմբում՝ 10: Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կերաշխավորվի ԿԳՄՍ նախարարության կողմից: Շահառուների թիվը կկազմի շուրջ 200 երեխա:

«Շահառուների ընտրությունը նախատեսվում է իրականացնել բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել տվյալ լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող դպրոցականները: Դիմումների ընդունումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, իսկ շահառուների ընդգրկումը՝ ըստ դիմելու հերթականության: Այն երեխաները, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, կընդգրկվեն սպասման խմբում: Կիրականացվի ծրագրի մոնիթորինգ. մեկ տարվա ընթացքում լողի երրորդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու կամ բացակայությունների պարագայում տվյալ երեխան դուրս կգա ծրագրից՝ փոխարենը խումբը կհամալրվի սպասման խմբում ընդգրկված երեխաներից: Նախատեսվում է առանձին աշխատանք այն երեխաների հետ, որոնք լավ արդյունք կունենան և կարող են նաև պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել: Մրցույթին դիմելու նախապայման է այս ուղղությամբ որակավորված մարզիչ-մանկավարժների առկայությունը: Մեկ աշակերտի համար սահմանված է ամսական 12 հազար դրամ վճար, որը հաշվարկել է՝ հաշվի առնելով գնահարցումների արդյունքում հաշվարկված միջին գործող գները»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագիրը կիրականացվի ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների շրջանակում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ծրագիրը, նշել է՝ պետությունը խրախուսում է, որպեսզի մասնավոր լողավազաններում ձևավորվեն լողի խմբակներ, որտեղ երեխաները կկարողանան պրոֆեսիոնալ մարզչի օգնությամբ զբաղվել լողով, իսկ ամսական վճարը կմարի պետությունը: Նպատակը՝ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի տարածումն ու լողի մասսայականացումն է: Վարչապետի խոսքով՝ Կառավարությունն ավելի վաղ հայտնել էր ՀՀ բոլոր խոշորացված համայնքներում տարբեր մարզական կենտրոններ հիմնելու պատրաստակամության մասին, ինչից հետո մի շարք առաջարկներ են քննարկվել. «Ստանձնեցինք այդ քաղաքական հանձնառությունն ու սկսեցինք գնալ այդ ուղղությամբ: Հետո եկանք այն եզրակացության, որ եթե միլիոնավոր գումարներ ծախսենք ու ստեղծենք այդ մարզական կենտրոնները, ունենալու ենք կառավարման խնդիր: Պետք էր ունենալ այնպիսի կառավարում, որի արդյունքում կենտրոնն, իսկապես, կծառայեր համայնքին: Արդյունքում, որոշեցինք այդ ենթակառուցվածքների կառավարումը հանձնել այդ ոլորտում մասնագիտացած ընկերությունների: Մասնավոր ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն կա, ուստի որոշվեց գաղափարը կյանքի կոչել համաֆինանսավորման եղանակով»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մարզերում գործող լողավազաններում ծրագիրն իրականացվում է փորձնական և դրա հաջող իրականացման դեպքում կուսումնասիրվեն մարզերում գտնվող մյուս ենթակառուցվածքները, որոնք նույն սկզբունքով կարող են շահագործվել:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ մասնավոր դաշտի կողմից իսկապես մեծ հետաքրքրություն կա. «Այս ծրագրի հետ կապված կա նպատակադրում՝ հետագայում ընդլայնել մարզաձևերը, չսահմանափակվել միայն լողով և այլ ենթակառուցվածքների օգտագործման պարագայում ֆինանսավորել այլ մարզաձևերը, օրինակ՝ ֆիթնեսով զբաղվելը: Հիմնական խնդիրն այստեղ վերահսկողական մեխանիզմի փորձարկումն է. այս ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ էլեկտրոնային հարթակ, որն ինտեգրված է լինելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգին, և կարողանալու ենք հետևել երեխաների ընդունման գործընթացին, նրանց հաճախումներին և սպասման խմբի ձևավորմանը: Բացի դրանից՝ առկա է որակական պահանջ. երեխաները որոշ ժամանակ անց պետք է բավարարեն նորմատիվային պահանջները: Բացի դրանից՝ լինելու են պարբերական այցեր՝ համոզվելու, որ գործընթացն իրականացվում է՝ ըստ պլանավորածի»,- փաստել է նախարարը՝ հավելելով, որ կարևոր է նաև հանրային վերահսկողությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…