Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարի՝ «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կինոլորտի այս մեծ ծրագիրն արդեն 21-րդ անգամ Երևանում համախմբել է կինոյի միջազգային դեմքերին՝ արվեստասեր հանրությանը նվիրելով արդեն ավանդույթ դարձած կինոտոնը, որը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը՝ մրցութային և ոչ մրցութային ֆիլմերի ցուցադրությամբ։
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած կինոյի պատվիրակները, կինոաշխարհի հայտնի դեմքերը, կինոյի սիրահարները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել արդեն 21-րդ անգամ անցկացվող «Ոսկե ծիրան» փառատոնի առիթով։ ««Ոսկե ծիրանը» մեր մշակութային կյանքի, երևանյան ամառների անբաժանելի մասն է՝ որպես մի իրադարձություն, առանց որի՝ կյանքն արդեն չենք պատկերացնում։ Սա իրադարձություն է, որը չի սկսվում ու ավարտվում միայն այս օրերին. կինոփառատոնի մասին խոսակցությունները սկսվում են շատ ավելի վաղ և շարունակվում են դրանից հետո՝ ցույց տալով փառատոնի կարևորությունը կինոարտադրության, կինոմշակույթի և, առհասարակ, մշակույթի համար։ ԿԳՄՍ նախարարության համար պատիվ է լինել փառատոնի կողքին, որը շարունակական աշխատանք է, և վստահ եմ՝ առաջիկա տարիներին տեսնելու ենք փառատոնի ավելի ընդլայնված և զարգացող օրակարգեր»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կինոն Հայաստանում զարգացման նոր ուղիներ ունի՝ պայմանավորված նաև վերջին տարիներին օրենսդրական փոփոխություններով, որոնք նոր հնարավորություններ են ստեղծել։ Նախարարը հատկապես շեշտել է համատեղ կինոարտադրության հնարավորությունը, որը ստեղծվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի ընդունմամբ և համատեղ կինոարտադրության ոլորտում ներդրումների 10-40% մասնակի վերադարձի հնարավորությամբ։ «Սա հրաշալի նախապայման է, որպեսզի մեր երկրում ևս մեկ անգամ զարկ ստանան համատեղ արտադրված ամենահետաքրքիր և սպասված կինոնախագծերը, որոնք ստանալու են նաև պետության աջակցությունը,- ասել է նախարարը և հավելել,-
այդ իմաստով Հայաստանն ամենալավ վայրերից մեկն է՝ իր բնությամբ, տարածքներով ու լանդշաֆտով, որը ցույց տալու արդյունավետ հարթակ է նաև այս փառատոնը»։
Ժաննա Անդրեասյանը նկատել է՝ հանդիսատեսն այս օրերին բազմապիսի ծրագրերից ու պրեմիերաներից ընտրում է՝ որ ժանրի ֆիլմ դիտել, որտեղ լինել, անվանի հյուրերից ում լսել։ «Մենք դժվար ժամանակներում ենք ապրում, որոնք առաջին հերթին դժվար խոսակցությունների ժամանակներ են. ամենաբարդ խնդիրների մասին խոսելու ամենալավ միջոցն արվեստն է։ Եվ կինոն այս օրերին օգնելու է շատ խոսելու այն ամենի մասին, ինչի մասին արտահայտվելու այլ ձև դեռևս չենք գտել»,- ասել է նախարարը` հանդիսատեսին մաղթելով բարի դիտում, իսկ փառատոնին՝ հաջող ընթացք։
Ելույթներով հանդես են եկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Երևանի քաղաքապետարանը «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր հովանավորն է։
Փառատոնի բացումն ազդարարած Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմը, որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում է կայացել և արդեն արժանացել բարձր գնահատանքի, Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի պատկերային վերաիմաստավորումն է։ Ֆիլմում Ամանդա Սեյֆրիդը մարմնավորում է թատերական ռեժիսորին, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի նաև փառատոնի ընթացքում՝ որպես երևանյան պրեմիերա։ Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը կարմիր գորգը փոխարինվել է արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների պատրաստած գորգերի «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուով։
«Ոսկե ծիրանն» առանձնահատուկ անդրադարձել է նաև կինոյի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: Ի պատիվ Սերգեյ Փարաջանովի՝ «Ոսկե ծիրան» փառատոնում սահմանվել է նրա անվան մրցանակ, որը շնորհվել է փառատոնի աստղային հյուրին` կրկնակի օսկարակիր Քեվին Սփեյսիին և հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանին` կինոյի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի համար։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ