ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են պատանիների կարողությունների զարգացման հնարավորություններն արվեստի ոլորտում

Հուլիսի 9, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Անուշ Թորանյանին և արվեստի ու մշակույթի հարցերով պատասխանատու Մանոն Զեյդլերին:

Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-ֆրանսիական հարաբերությունների կայացումը նաև մշակույթի տարբեր ոլորտներում պատանիների ու երիտասարդների կարողությունների զարգացմամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է պետական աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրերը և ընթացակարգերը՝ հատկապես ընդգծելով դրանցում կրթության և մշակույթի փոխկապակցման առաջնահերթությունը:

Դանիել Դանիելյանն առաձնակի ուշադրություն է հրավիրել «Մեկնարկ» տաղանդի զարգացման և «Քույր դպրոցներ» ծրագրերի վրա:

«ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագիրը ներհամայնքային երաժշտական կյանքն աշխուժացնելու, երաժիշտ պատանիների միջև երկխոսության կայացման միտումն ունի: Ծրագրի շնորհիվ ապահովվում են երաժշտական և արվեստի դպրոցների միջև փորձի փոխանակումը, ստեղծագործական համագործակցության հարթակների ձևավորումը: Կարծում եմ՝ հրաշալի կլինի ծրագրի շրջանակն ընդլայնել երկրի սահմաններից դուրս՝ համագործակցային կապեր հաստատելով արտերկրի երաժշտական դպրոցների հետ»,- ասել է Դանիել Դանիելյանը: Նա նաև ներկայացրել է «Մեկնարկ» ծրագրի մասնակից հայ պատանիների ձեռքբերումները միջազգային հեղինակավոր տարբեր մրցույթներում:

Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակում արվեստի ոլորտում իրականացվող ծրագրերը. նախանշվել են համագործակցության հնարավորությունները: Ըստ Անուշ Թորանյանի՝ հայաստանաբնակ պատանիների կարողությունների զարգացման ուղղությամբ կարող են համատեղ ծրագրեր իրականցնել երաժշտության և նորաձևության ոլորտներում:

Քննարկվել են նաև Փարիզում անցկացվող «Հայաստանի ավան» փառատոնի կազմակերպման, Հայաստանից մասնակիցների ներգրավմամբ հայկական մշակույթի տարբեր ոլորտների ընդգրկման, փառատոնի աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)