ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի ուսանող մարզիկները Հունգարիայում կմասնակցեն Եվրոպական համալսարանական խաղերին

Հուլիսի 9, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը հուլիսի 12-24-ը Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում կմասնակցի Եվրոպական համալսարանական խաղերին:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերին կմասնակցեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները:

ՀՊՏՀ-ի ուսանողները հանդես կգան աղջիկների սեղանի թենիս, իսկ ՀՖԿՍՊԻ ուսանողները՝ պարա սեղանի թենիս, շախմատ և թաեքվոնդո մարզաձևերում:

«Սպասելիքները մեծ են, քանի որ մասնակցելու են Հայաստանի հավաքականների կազմերը համալրած ուսանող մարզիկները, որոնք մեր երկրի անունը բարձր են պահում նաև տարբեր միջազգային մրցաշարերում»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը:

ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների թիմում ներառված են Մանե Ղազարյանը, Ասյա Պողոսյանը և Հայաստանի անհատական առաջնության չեմպիոն Ռիմա Խլղաթյանը: Մարզիչն ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղազարյանն է, որն ընդգրկված է նաև Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի մարզչական շտաբում:

Պարա սեղանի թենիս մրցաձևում Հայաստանը կներկայացնի ՀՖԿՍՊԻ ուսանող Գևորգ Բեգլարյանը: Նրան կուղեկցի ամբիոնի վարիչ, մարզիչ Ռիմա Բեգոյանը:

Շախմատի հավաքական թիմում ընդգրկված են գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը: Մարզիչը Երվանդ Հակոբյանն է:

Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված են Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը և Դավիթ Թորոսյանը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը՝ որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամ, նշանակվել է ֆուտզալի մրցումների ղեկավար:

Եվրոպական համալսարանական խաղերին կմասնակցի 36 երկրի շուրջ 5000 պատվիրակ: Մրցաշարը կանցկացվի 20 մարզաձևից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն