ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժաննա Անդրեասյանը Սոֆի Դևոյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հուլիսի 10, 2024
Մշակութային լուրեր

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը:

Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Շնորհավորելով պարուհուն՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այն, ինչով Դուք զբաղվում եք, ոչ միայն մշակույթ է, այլև մարմնի կրթություն ու գեղագիտական ճաշակ, որի շնորհիվ բազմաթիվ երեխաներ ստացել են ճիշտ ուղղորդում ու գիտելիք։ Վստահ եմ՝ այդ դպրոցն անցնելով՝ մենք ձեռք ենք բերել ոչ միայն պարուհիներ ու արվեստի մարդիկ, այլև լավ քաղաքացիներ։

Գնահատելի է այն աշխատանքն ու արվեստը, որ շարունակաբար կերտում եք՝ մասնակիցը դարձնելով նաև մեզ, որովհետև Ձեր յուրաքանչյուր ներկայացում վայելք է»։

Նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ծնվել է 1949 թ. հուլիսի 8-ին, Երևանում: 1951 թ. ընտանիքով տեղափոխվել է Օրենբուրգի շրջանի Բուզուլուկ քաղաք, որտեղ ընդունվել է միջնակարգ դպրոց: 1961 թ. ընտանիքով վերադարձել է Երևան: 1961-67 թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 1967 թ. ընդունվել է Հայաստանի Պարի պետական համույթ, որտեղ շուրջ 25 տարի պարել է որպես մենակատար, իսկ 1986 թ-ից եղել է համույթի պարուսույցներից: Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում` «Օլիմպիա», «Գրանդ Օպերա», «Մետրոպոլիտեն Օպերա», «Կարնեգի Հոլլ» և այլն: Պարի պետական համույթի պարացանկում պարել է «Սուսերով պար», «Շալախո», «Ուզունդարա», «Սայաթ-Նովա», «Խաղողի պար», «Գնչուական», «Սյուիտ», «Չինար ես», հայկական ժողովրդական և այլ պարեր: Լոնդոնում «Ղարաբաղի եղնիկ» պարի կատարմամբ հռչակավոր բալետմայստեր Ջորջ Բալանչինի կողմից արժանացել է «Հայկական կարապ» կոչմանը: 1973 թ. նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում: 1992 թ. ստեղծել է «Պարի և հոգու թատրոնը»: Հեղինակել է մի քանի բեմադրություններ` «Կոմիտասը մեր աչքերով», «Ամարաս», «Ընդդիմություն», «Ազնավուրյան ակնթարթներ», «Ես հավատում եմ», սյուիտ՝ նվիրված Սերգեյ Փարաջանվին և շուրջ 800 պարային համար: Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանի պատվերով բեմադրել է «Սամսարա» պարը` միջազգային փառատոնի համար, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Լոզան քաղաքում և ընդգրկվել է լավագույն բալետմայստերների տասնյակում: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում: 2005 թ. նկարահանվել է նրանց համատեղ տեսահոլովակը: 1995 թ. ստեղծել է նոր ոճ, որտեղ չկան զգեստ, դեմք. կան միայն ոտքեր և ձեռքեր: Այդ ոճի մեջ արտացոլվում են հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը: 1994 թ. ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ: 2009 թ-ից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում:

1984 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009 թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)