ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապարանում բացվել է մեծահասակների ոչ ֆորմալ կրթության կենտրոն

Հուլիսի 11, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ԿրթաԲԱՑ Ապարան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնի բացման արարողությանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը, «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Կենտրոնը գործելու է «Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ-ի ներքո և ֆինանսավորվելու է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի կողմից՝ Ապարանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ներկաներին կենտրոնի բացման առիթով՝ կարևորելով այն՝ որպես համայնքային կյանքի աշխուժացման ազդակ. «Յուրաքանչյուր համայնքում կրթության, մշակույթի, զբաղվածության հնարավորության ընձեռումը շատ կարևոր փոփոխություն է համայնքի կյանքում: Եթե նախկինում ֆորմալ կրթության միջոցով մարդիկ ստանում էին մասնագիտական կրթություն տարբեր կրթական մակարդակներում, ապա այսօր գիտությունն ու տեխնիկան այնքան արագ են զարգանում, որ անգամ ամենաառաջատար ուսումնական հաստատությունում մասնագիտություն ստանալով՝ մենք ստիպված ենք ամեն օր զբաղվել ինքնակրթությամբ ու զարգացմամբ, հետևել մեր գործունեության շրջանակում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին, օգտվել բոլոր այն հարթակներից, որոնք առաջ գնալու հնարավորություն են տալիս»:

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ մեծահասակների կրթությունն այսօր ամենակարևոր ուղղություններից մեկն է, և նրանց հմտությունների, նոր կարողությունների կատարելագործումը շատ լայն դաշտ կարող է բացել նաև զբաղվածության ապահովման առումով՝ հաղթահարելով առկա մարտահրավերները: ԿԳՄՍ նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ մեծահասակների ոչ ֆորմալ կրթությունն արտացոլված է նաև պետական քաղաքականության մեջ. «Կրթության ռազմավարությունում առանձին հատված հատկացված է ոչ ֆորմալ կրթության ընթացակարգերի կարգավորմանը, որոնք հնարավորություն են տալու մեծահասակների կրթությունն ավելի կանոնարկված իրականացնել»: Նա գործընթացում կարևորել է միջազգային կառույցների և համայնքի ակտիվ դերակատարումը՝ շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել ոչ ֆորմալ կրթության շտեմարան՝ որպես մասնագիտական կարողությունները կատարելագործելու հարթակ:

Նշենք, որ սա մեծահասակների ուսումնառության և կրթության՝ Հայաստանում բացվող 5-րդ կենտրոնն է. նման կենտրոններ գործում են Գյումրիում, Սիսիանում, Դիլիջանում և Մարտունիում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)