ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հուլիսի 15, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել Մասումյանը: Նա հավաքել է 20 միավոր:

Հայաստանի հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը նաև ընդգրկվել է տղամարդկանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում։

Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը ևս ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Լիլիթ Գևորկովան էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն