ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայկական կինո 1924-2023» երկլեզու կատալոգի շնորհանդես. հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում

Հուլիսի 15, 2024
Մշակութային լուրեր

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է «Հայկական կինո 1924-2023» երկլեզու կատալոգի շնորհանդեսը:

Կատալոգը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Հայ կինո-100» հոբելյանական միջոցառումների շրջանակում: Իրականացնողը Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան է:

Հրա­տա­րա­կու­թյունը ներկայացնում է հայ կի­նո­յի 100-ամ­յա ար­տադ­րան­քի լիակատար պատ­կե­րը մեկ գրքում` ընդգր­կե­լով Հայաստանում կամ ՀՀ-ի հետ համատեղ արտադր­ված խա­ղար­կա­յին, վավերագ­րա­կան և անիմացի­ոն ֆիլմերի մասին սպա­ռիչ տեղե­կատ­վու­թյուն­:

Կատալոգի համար աղբյուր է հանդիսացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Հայկ» վավերագրական ստուդիայի, Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև հայկական անկախ կինոարտադրողների և կինոստուդիաների տրամադրած տեղեկատվությունը:

Ֆիլմերը խմբավորված են ըստ տեսակների (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) և արտադրության տարիների՝ այբբենական կարգով: Կա­տա­լո­գում ընդգրկված են ֆիլ­մե­րի հե­տև­յալ տվյալ­նե­րը՝ ան­վա­նու­մը, ար­տադ­րող ստու­դիան, տեսա­կը (նշված է բաժ­նի խո­րագ­րում), ժանրը (եթե նշվել է արտադրողի կողմից), տևո­ղու­թյու­նը` րո­պե­նե­րով, մետ­րա­ժը (ժապավենային ֆիլմերի դեպքում) և մի շարք այլ տեխ­նի­կա­կան տե­ղե­կու­թյուն­ներ, ինչ­պես նա­և նկա­րա­հա­նող խմբի կազ­մը, դերասան­նե­րի ու նրանց մարմ­նա­վո­րած դե­րե­րի անուն­նե­րը և հա­մա­ռոտ ծանոթագրու­թյու­նը բովան­դա­կության մասին (անո­տացիան): Կատալոգն ունի նաև ֆիլմերի անվանումների այբբենական ցանկ:

Հայկական կինոյի կատալոգի առաջին փորձն ար­վել է 60-ական­նե­րի սկզբին հայ կինոյի հիմ­նա­դիր­նե­րից մե­կի` Դանիել Դզնու­նու կող­մից: Այն տա­րի­նե­րին նա կազ­մել էր նա­խորդ 35 տար­վա ար­տադ­րան­քի հիմ­նա­կա­նում հա­վաս­տի ֆիլ­մացանկը, ինչ­պես նա­և հայ կի­նո­յին վե­րա­բերող գրքե­րի և հոդ­ված­նե­րի մատենագիտությունը:

«Հայկական կինո» կատալոգի առաջին եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) հրատարակությունը լույս է տեսել 2000 թ.-ին Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ և ներառում էր 1924-1999 թթ. նկարահանված հայկական ֆիլմերը: «Հայկական կինո» կատալոգի երկրորդ հրատարակությունը, որը լույս է տեսել 2009 թ.-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, համալրված էր 2000-2008 թթ. նկարահանված հայկական ֆիլմերով: Այս նոր՝ լրամշակված երկլեզու (հայերեն-անգլերեն) հրատարակությունն ընդգրկում է առավել լիակատար տեղեկատվություն 1924-2022 թթ․ և մասամբ 2023 թ․ Հայաստանի կինոարտադրության մասին:

Նախորդ երկու հրատարակության նախաբանի հեղինակն էր կինոգետ, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը: Ի նշանավորումն հայկական կինոյում մեծ վաստակ ունեցած կինոգետի՝ կազմողները վերահրատարակել են Սուրեն Հասմիկյանի նախաբանը, որում հայ­կա­կան կի­նո­յի ու­ղին, զար­գաց­ման հիմ­նա­կան փու­լերն իմաս­տա­վո­րե­լու փորձ է ար­ված:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)