ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «ICPC» ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Հուլիսի 17, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադայի՝ 2025 թվականին կայանալիք եզրափակիչ փուլը:

Հայաստանի հայտի քննարկման նպատակով Հայաստան ժամանած «ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և նշել՝ «ICPC համաշխարհային եզրափակիչ 2025» մրցույթը Երևանում հյուրընկալելու հնարավորությունը ոգևորիչ է: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար և նշել՝ մրցույթի անցկացումը կարևոր է ոչ միան որպես իրադարձություն, որն ինքնին նշանակալի է, այլև՝ գործընկերության և հետագա համագործակցության հաստատման ամուր հիմք:

Նախարարն ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում առաջնահերթություն է, և նմանօրինակ միջոցառման կազմակերպումը ռազմավարական ուղղությունների զարգացման տրամաբանական շարունակությունն է:

Անդրադառնալով տեխնոլոգիական կրթության զարգացմանը՝ նախարարը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ծրագրեր, որոնք հետաքրքություն են առաջացրել տարբեր երկրներում: Այս համատեսքստում նա մասնավորապես նշել է ԹՈՒՄՈ կենտրոնի ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, որոնք մեծապես զարգացնում են երեխաների տեխնոլոգիական կրթության հնարավորություններն ու ստեղծագործականությունը: Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ դպրոցներում իրականացվող ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների «Արմաթ» լաբորատորիաների, ինչպես նաև 15 ավագ դպրոցներում 2023 թ. սեպտեմբերից մեկնարկած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները և անդրադարձել ակադեմիական քաղաքին, որի շրջանակում գործելու է Տեխնոլոգիական կլաստերը:

«ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հեղինակավոր մրցաշարը հյուրընկալելու հետաքրքրության համար: Նա նշել է՝ մրցույթը խրախուսում է ուսանողներին զարգացնել իրենց ծրագրավորման և խնդիրների լուծման հմտությունները, թիմային աշխատանքի կարողությունները, և ստեղծում է հնարավորություն շփվել միջազգային գործընկերների հետ։Նրա դիտարկմամբ՝ ICPC մրցույթին մասնակցելը մեծ պատիվ և կարևոր ձեռքբերում է շատ ուսանողների համար, որոնք ձգտում են կարիերայի առաջխաղացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ուիլյամ Փաուչերը նաև բարձր է գնահատել Հայաստանի գործադրած ջանքերը՝ կրթական համակարգի բարեփոխման համատեքստում:

Նշվել է՝ Հայաստանի բուհերի ներկայացուցիչները տարիներ ի վեր մասնակցություն են ունեցել ծրագրավորման համաշխարհային հեղինակավոր մրցույթին և արձանագրել բարձր արդյունքներ:

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ վերջին տարիներին Հայաստանը միջազգային խոշոր միջոցառումների անցկացման փորձ է կուտակել: Մասնավորապես, 2022 թվականին Հայաստանում է անցացվել Կենսաբանութան միջազգային 33-րդ օլիմպիադան, որին մեծ թվով ներկայացուցիչներ են մասնակցել աշխարհի շուրջ 70 երկրներից: Մեծ փորձ է կուտակվել նաև մարզական խոշոր միջազգային առաջնությունների կազմակերպման առումով. «Ունենք բավարար կարողություն անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու համար՝ ներգրավելով կամավորների, անցկացնելով նաև մշակութային միջոցառումներ, ինչպես նաև լուծելով լոգիստիկ բոլոր հարցերը՝ մեծ թվով երկրների պատվիրակություններ հյուրընկալելու առումով»:

Նշենք՝ հայաստանյան բուհերից առաջինը «ICPC»-ին միացել է Երևանի պետական համալսարանը՝ 2001 թվականին։ Հետագայում մրցույթներին մասնակցել են նաև Հայ-Ռուսական, Հայ-Ամերիկյան, Հայաստանի ճարտարագիտական համալսարանները։ Նախորդ ուսումնական տարում Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլում գրանցվել է մասնակցության ռեկորդային ցուցանիշ. մասնակցել են ՀՀ 9 բուհերի 32 թիմեր։

«ICPC» օլիմպիադայում Հայաստանի ներկայացուցիչները լավագույն արդյունքը գրանցել են Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական 46-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում, որի շրջանակում ԵՊՀ թիմի անդամները լուծել են առաջադրված 11 խնդիրներից 7-ը և գրանցել բացառիկ արդյունք՝ մասնակից 124 թիմերի շարքում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…