ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մագիստրոսների դիպլոմների հանձնում

Հուլիսի 18, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի այս տարվա շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը։

Միջոցառումը տեղի է ունեցել Սանահին վանական համալիրի Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան ճեմարանում: Ներկա են եղել նաև համայնքային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, շնորհավորել է շրջանավարտներին. «Այսօր ձեր կյանքի կարևոր շրջափուլի ավարտն է, բայց նաև մի նոր՝ ավելի կարևոր փուլի սկիզբը։ Ձեր մասնագիտության շրջանակում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ծառայեցրեք՝ ի նպաստ մեր երկրի հզորացման։ Մենք տարբեր ոլորտներում բազմաթիվ մասնագետների կարիք ունենք, և յուրաքանչյուրիս ներդրումը կարևոր է պետության զարգացման գործում»։

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ միջոցառման անցկացումն այնպիսի խորհրդանշական վայրում, ինչպիսին Գրիգոր Մագիստրոսի ճեմարանն է, պարտավորեցնում է առավել պատասխանատու մոտենալ այն աշխատանքին, որով զբաղվելու են ապագայում։ Նա շնորհավորել է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմին ու ծնողներին, իսկ շրջանավարտներին մաղթել է հաջողություն և ինքնաբավություն ընտրած ոլորտում։

Բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով և նշել, որ խորհրդանշական վայրն ընտրվել է՝ ևս մեկ անգամ ընդգծելու կրթության դերը պետության և հասարակության համար։

Միջոցառման ընթացքում մագիստրոսի որակավորում է շնորհվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի՝ այս ուստարվա 49 շրջանավարտի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)