ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը, որը հուլիսի 20-21-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացնում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը:
Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացել հայ և միջազգային վարպետների պատրաստած ձեռագործ աշխատանքներին։ Ողջունելով փառատոնի մասնակիցներին ու հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ժողովրդական արհեստներն ու արվեստը մեր ինքնության ու մշակույթի կարևոր արժեքներից են, որոնց պահպանումն ու զարգացումն օրվա խնդիր են:
«Վստահ եմ՝ նմանօրինակ փառատոների օգնությամբ կարող ենք տեսանելի դարձնել ժողովրդական արհեստները, որոնք մեր մշակույթի անբաժանելի մասն են կազմում, և որոնց միջոցով կարողանում ենք տեսնել թե՛ արժեքների, թե՛ աշխատանքի կարևոր շերտ: Սա նաև մեր ավանդույթները նորովի ներկայացնելու մասին է, ինչը ևս շատ կարևոր է: Արհեստներն առաջին հերթին աշխատանք են, իսկ մենք ամեն կերպ խրախուսում ենք աշխատանքը, կրթությունը և կարևորում, որ ժողովրդական արհեստներն ունենան շարունակություն: Ընդ որում՝ ժամանակակից աշխարհում դրանք հետաքրքիր ձևեր են ընդունում՝ դառնալով իսկապես արվեստի ստեղծագործություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել փառատոնին մասնակցող բոլոր վարպետներին համագործակցության և կատարած անգնահատելի աշխատանքի մասին։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Արհեստների հաջորդ փառատոնն անցկացվելու է այս աշնանը Վայոց ձորի մարզում: Նախարարն ուրախությամբ փաստել է՝ աստիճանաբար մեծանում է նաև միջազգային վարպետների մասնակցությունը մեր երկրում անցկացվող փառատոնին: Մասնավորապես, այս տարի փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ Սերբիայից, Բուլղարիայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրինությանը՝ կարևոր գործունեության համար և կարևորել թանգարանի դիլիջանյան մասնաճյուղի շուտափույթ վերաբացումը: Դիլիջան այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև թանգարանի դիլիջանյան մասնաճյուղ, որտեղ պետական ֆինանսավորմամբ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոսյանը հույս է հայտնել՝ Արհեստների միջազգային փառատոնը մոտ ապագայում կդառնա Հայաստանի այցեքարտերից մեկն ու նաև սիրված միջոցառում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի վարպետների համար:
Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային այգում ներկայացվել են արհեստների և արվեստների տարբեր նմուշներ՝ ասեղնագործ, թաղիքից, փայտից ու մետաղից պատրաստված ինքնատիպ աշխատանքներ, գորգեր, կարպետներ, զարդեր, տիկնիկներ, խեցեղեն և այլն։
Փառատոնին մասնակցում են շուրջ 40 արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից՝ ցուցադրելով իրենց ձեռագործ աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գյումրեցի դարբինների մասնակցությունը փառատոնին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիի դարբնության ավանդույթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Առանձին տաղավարներով ներկայացել են ոչ նյութական մշակութային ժառանգություն հանրահռչակող Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Դիլիջանի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Փառատոնի շրջանակում հուլիսի 20-ին և 21-ին ելույթ կունենան պարի խմբեր և լարախաղացներ, կիրականացվեն ծրագրեր երեխաների համար, մասնավորապես՝ Տերյան մշակութային կենտրոնը հանդես կգա հայկական տարազների ցուցադրությամբ։ Նախատեսվում են նաև ստվերների թատրոնի ներկայացում, դասախոսություններ, ֆիլմի դիտում՝ նվիրված մշակութային ժառանգության ոլորտում ներդրում ունեցած գործիչներին, ինչպես նաև ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես։
Արհեստների միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2022 թվականին Գյումրիում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ