ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փարիզ-2024. Հայաստանի օլիմպիական հավաքականի ծանրորդները

Հուլիսի 25, 2024
Սպորտային լուրեր

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:

Հայաստանի հավաքականի կազմում 15 մարզիկ է ընդգրկված, այդ թվում՝ 3 ծանրորդ:

Անդրանիկ Կարապետյան, Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան

Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում: Հանդես է գալիս 89 կգ քաշային կարգում: Կարապետյանը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:

Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր: Մինչև Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերն Անդրանիկ Կարապետյանը հանդես է եկել 77 կգ քաշային կարգում: 2015 թվականին նա դարձել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 2016 թվականին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում Կարապետյանը մրցահարթակում ծանր վնասվածք է ստացել՝ կոտրելով արմունկը: Վիրահատությունից և երկարատև բուժումներից հետո հայ ծանրորդը մրցահարթակ է վերադարձել 2017 թվականին արդեն նոր՝ 89 կգ քաշային կարգում, որը օլիմպիական է: 2017 թվականին Կարապետյանը դարձել է Համաշխարհային Ունիվերսիադայի արծաթե, իսկ աշխարհի գավաթի խաղարկության՝ բրոնզե մեդալակիր: 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2022 թվականին ԵԱ-ում բավարարվել է պոկում վարժության փոքր արծաթե մեդալով:

Երևանում 2023 թվականին անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Կարապետյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում գրանցելով 374 կգ արդյունք (178+196): Ընդ որում՝ պոկում վարժությունում Կարապետյանը 178 կգ արդյունքով սահմանել է մեծահասակների Եվրոպայի ռեկորդ և արժանացել փոքր ոսկե մեդալի:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Անդրանիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 9-ին:

Գարիկ Կարապետյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 11-ին Գյումրիում: Կարապետյանը հանդես է գալիս 102 կգ քաշային կարգում: Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ:

Կարապետյանը 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ: Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 178 կգ ծանրաձողն ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանելով, իսկ հրում վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր՝ 214 կգ արդյունքով:

2022 և 2023 թվականին Կարապետյանը հռչակվել է նաև Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող, աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր և ռեկորդակիր, երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, 2024 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե, աշխարհի գավաթի խաղարկության՝ արծաթե մեդալակիր:

Գարիկ Կարապետյանը նաև պատանիների Եվրոպայի չեմպիոն է (2018 թ.), պատանիների աշխարհի փոխչեմպիոն (2019 թ.), երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող (2021, 2022 թ.):

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Գարիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին:

Վարազդատ Լալայանը ծնվել է 1999 թվականի մայիսի 1-ին Գյումրիում: Հանդես է գալիս +102 կգ քաշային կարգում: Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ:

2024 թվականին Լալայանը կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի մեծահասակաների չեմպիոնի կոչումն ու դարձել նաև աշխարհի գավաթակիր: Լալայանը ԵԱ-ի չեմպիոն է հռչակվել երկամարտի 455 կգ արդյունքով: Նա արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքներով: Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալին Լալայանն արժանացել է երկամարտի 463 կգ արդյունքով (210+253 կգ): Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 210 կգ, իսկ հրում վարժությունում՝ 253 կգ ծանրաձողը՝ առանձին վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալներին:

Լալայանը նաև Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է (2016 թ.), Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն (2019 թ.), երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր (2019 թ.), Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող և ռեկորդակիր (2019 թ.), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2021 թ.), Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող և ռեկորդակիր (2021 թ.), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և ռեկորդակիր (2021 թ.), Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն (2022 թ.), Եվրոպայի Մ23 չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2022 թ.): 2023 թվականին նա նվաճել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների փոխչեմպիոնի տիտղոսը:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…