ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թռչունները բնության զարդն են

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Ղ.Ալիշանի անվան հ.27 հիմն.դպրոցում՝ VII բ դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Թռչունները բնության զարդն են» խորագրով: Դասը վարեց կենսաբանության ուսուցչուհի Մ.Քոչարյանը: Աշակերտները ներկայացրին, որ թռչունները ոչ միայն պարզապես կենդանիներ են, այլ մեր կյանքի անբաժան մասն են կազմում: Նրանք ներկայացրին, որ թռչունները երկնքի զավակներն են, օդային օվկիանոսի նվաճողները: Թռչունները գաղտնիք են ու գեղեցկություն: Առանց թռչունների անկարելի է պատկերացնել մեր մոլորակը: Աշակերտները ներկայացրին «Թագավոր է նա, ով դիմացինի հետ վարվում է թագավորի պես» բեմադրությունը: Միջոցառումը գեղեցիկ էր ու բովանդակալից: