ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակչում են

Հուլիսի 29, 2024
Սպորտային լուրեր

2021 թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը որակավորման փուլի երկրորդ ենթախմբում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14,666 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ:

Դավթյանի մրցելույթներին հետևել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

35-ամյա Վահագն Դավթյանը, որն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին, օղակների վարժության եզրափակիչ է դուրս եկել 7-րդ տեղով՝ որակավորման փուլում հավաքելով 14,733 միավոր:

Մարմնամարզության առանձին գործիքների եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 4-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն