ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հավերժի ճամփորդ Հայաստանս» խորագրով միջոցառում` նվիրված մայիսյան եռատոնին

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Հանուն մեր երկրի,հանուն հավատի,
Հանուն այսօրվա, հանուն գալիքի,
Հարթելու համար ճամփան հավերժի,
Հանուն մեր սիրո ելել ենք երթի:

Մայիսի 10-ին Հրազդանի հ.4 հիմնական դպրոցի VIԱ դասարացիները և դասղեկ Մոնիկա Ավետիսյանը, կազմակերպել էին տոնական միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72 ամյակին և Շուշիի ազատագրման 25 ամյակին, մայիսյան փառահեղ հաղթանակներին: Միջոցառումն իր մեջ ընդգրկում  էր մեր պատմության այն նշանակալից դեպքերն ու դեմքերը,որոնք հաղթանակների կերտման ամուր պատվար հանդիսացան:Ցուցադրվեցին բացառիկ կադրեր և պատմություններ հերոս քաջորդիների մասին: Աշակերտների խրոխտ պարերն ու երգերը էլ ավելի բարձրացրին հանդիսականների, հայոց բանակի նվիրյալների և ներկաների տոնական տրամադրությունը: Միջոցառման խորհուրդն է. «Հայոց անպարտ բանակը,  ունենալով հրաշալի օրինակներ, շարունակելու է իր հաղթարշավը` ի փառս մեր խաղաղասեր երկրի և նրա բարօրության»: