ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի և Ուզբեկստանի սպորտի նախարարների հետ

Հուլիսի 31, 2024
Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերին հետևելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի սպորտի նախարար Երմեկ Մարժիկբաևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախանշվել փոխգործակցության ուղղությունները, մասնավորապես՝ համատեղ ուսումնամարզական հավաքների, սեմինարների կազմակերպման առումով:

Փարիզ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև Ուզբեկստանի սպորտի նախարար Աթխամ Իկրամովի, ինչպես նաև Տաջիկստանի և Ղրղզստանի սպորտի ոլորտը համակարգող պաշտոնյաների հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն